Բան ունեմ ասելու

décembre 21, 2014

«Բան ունեմ ասելու»
Վերլուծություն
Ինձ դուր եկավ պիեսը հատվածը: Հասկացա, որ պետք է բավարարվես քո ունեցածով:Բոլորը պետք է մտածեն, որ դու ունես ավելին, քան մյուսները: Պիեսը վերաբերված է երեխաների խնդրանքները  Ձմեռ Պապուն, որ Ձմեռ Պապը նրանց բերի այն չափով, որքան պետք է : Պիեսը գլխավոր ասելիքը այն էր, որ դու պետք է բավարարվես քո ունեցածով: Ես համամիտ եմ ասելիքի հետ,քանի որ կան ընտանիքներ, որ չեն կարող այն ամենը բերել ինչ դու ցանկանում ես: Ինձ ավելի շատ դուր եկավ այս հատվածը, որ դու ցերեկ ունես դպրոց գնալու և խաղ անելու համար, չէ՞ որ գիշեր ունենք վերադառնալու և գիրք կարդալու համար և անկողին մտնելու և քնելու համար: 

Ես և իմ բարեկամ մարդը

décembre 11, 2014


Ես  չէի մտածում,որ ես և հոգևորականը բարեկամանանք, ու  ես էլ փրկեմ նրա  կյանքը: Հետաքրքիր  է, չէ՞
Այս դեպքն Անգլիայում պատահեց: Չգիտես ինչպես ես հայտնվեցի  հոգևորականի տանն: Ես այնքան էի գնացել-եկել հոգևորականի տուն, որ ես արդեն սո­վորել էի տանտիրոջը , տանտերն էլ ինձ. Վերջրը, արդեն ընկերացել էինք:

Իմ ընտրած բանաստեղծությունը

septembre 28, 2014

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...


Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...


Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար...


Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Դյութանք- գրավչություն, հմայք, հրապույր , կախարդություն
Վհատություն-Հոգեկան ընկճված վիճակ

Վելուծություն

Իմ կարծիքով այս քարատողը հաջող է ստացվել, քանի որ աշունը շատ է նկարագրված:

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,

Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Ինձ հիշեցնում է խորը աշունը:

Ինձ դուր եկավ այս հատվածը:

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Այս քարատողը հաջող չէ ստացվել

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,

Ե՛վ խոտերը գետնահար...

Ժայռից մասուր է կաթում

avril 07, 2014

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է
:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է
:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է
:
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:Երկնչել-
Երկնչել-Վախենալ, երկյուղ կրել
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն 
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:Ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,
5. Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիր այդ նկարը:


Անձրևը

avril 03, 2014




Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

2

Համո Սահյան Ամպրոպից հետո

avril 02, 2014


Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի

1.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի

2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Փողաբերական իմաստը այն է , որ երբ մարդը ամպրոպից հետ իրա գործը վերջացնում է , նա ավելի հասկանելի,  բարի , հանգիստ , հանդարտ, է դառնում:
3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:

Ամպրոպի ժամանակ ապրում եմ , վախ ,  զարմանք, տխրություն, անհանգստություն:

Վարունգ

avril 01, 2014

Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային եւ ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ եւ ավելի քան 97 տոկոս ջուր:
 
Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների եւ մաշկային հիվանդությունների բուժմանը: Իսկ ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` վարունգի հյութն օգտակար է նաեւ մենինգիտի, արագ սրտխփոցների ու քթային արյունահոսության դեպքում:
 
Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով եւ հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափման օրերին: Մասնագետների կարծիքով, վարունգ օգտագործելուց նվազում է ածխաջրային եւ ճարպային փոխանակության ակտիվությունը: Այդ իսկ պատճառով երիկամային ու լյարդի հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տրվում շատ վարունգ օգտագործել:
 

Հիգիենա

mars 17, 2014

Ձեռքերի խնամք.
Ձեռքերը պետք է հախաղակի լվանալ: Լվանալու համար պետք է ջուր և օճառ: Օճառը կարող է լինել հեղուկ կամ պինդ վիճակներում,ավելի լավ է լինի հեղուկ:Ձեռքերը պետք է,   չորացնել անձնական սրբիչով:Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակ:

Հիգիենա.

Ատամների խնամք.



Ինչպես մաքրել ատամները:



Հեքիաթասացը

mars 07, 2014


Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նա հեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը..
Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամչար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»: