Հիգիենա

mars 17, 2014

Ձեռքերի խնամք.
Ձեռքերը պետք է հախաղակի լվանալ: Լվանալու համար պետք է ջուր և օճառ: Օճառը կարող է լինել հեղուկ կամ պինդ վիճակներում,ավելի լավ է լինի հեղուկ:Ձեռքերը պետք է,   չորացնել անձնական սրբիչով:Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակ:

Հիգիենա.

Ատամների խնամք.



Ինչպես մաքրել ատամները:



Հեքիաթասացը

mars 07, 2014


Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նա հեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը..
Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամչար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»:


Գարունդ հայերեն է գալիս

mars 03, 2014

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ։

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ։

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում, 
Հայերեն են պայթում բառերդ։

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ։

Ձորերդ շնչում են հայերեն,
Զոհերդ ննջում են հայերեն,
Հայերեն են տանջում ցավերդ։

Որքան էլ ձեռքից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ։

Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ։