Ածական, գործնական աշխատանքներ

Լրացնել հետևյալ առածների ածականներըդրանք ընտրելով տրվածներից:Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:
Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:Ջահել  աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճ :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը վատ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև երկարը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:
Տրված տեղանուններից ածանցման միջոցով կազմել ածականներ:
Սև ծով, Փոքր Ասիա, Նոր Զելանդիա, Միջին Ասիա, Հարավային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավային Կորեա:
Սևծովյան, փոքրասիական, նորզելանդական, միջինասիական, հարավամերիկայն, արևմտաեվրոպական, խաղաղօվկիանոսական, հարավկորեական։ 
Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
—կենդան, —կամ, — խոսկան, —գետ, հայր—, կիս—, փառ—-, վայր—-, աղ—, արևել—, եռանդ—, ազդ—, դողդոջ—, հնչ—, համ—:
անկենդան, դժկամ, անխոսկան, անգետ, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, եռանդուն, ազդեցիկ, դողդոջոտ, հնչավոր, անհամ։

Ընթերցողական նախագիծ, կարդում ենք Բակունց

Նախագծի ժամկետը ապրիլի 1-10
Մասնակիցներ` Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ:
Նպատակը`  ծանոթանալ մեծ գրողի կյանքի մանրամասներին, ստեղծագործությանը:
Ընթերցվելիք նյութերը

Կյանքի էջերից
Բակունցը ժամանակակիցների հուշերում
Բակունց և Չարենց
«Մթնաձոր»
«Միրհավը»
«Ալպիական մանուշակ»
«Խոնարհ աղջիկը»
«Նամակ ռուսաց թագավորին»
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, քննարկումներ, վերլուծություններ և լուսաբանում ենթակայքում, կայքում:

Նամակ ռուսաց թագավորին

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։
Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։
Դարբասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում.
— Էգուց Ալա եզը վարի չտանեք, — կամ թե— մի տեսեք էն քուռակն ինչի է կաղում։

Ակսել Բակունցի «Միրհավը»

Աշուն էր, պայծառ աշուն…
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Եղիշե Չարենց, «Ծիածան» շարքը

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,
Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի  ճանապարհ…
Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո..

ԾԻԱԾԱՆԸ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի  ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Առավոտ կանուխ

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:
Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…
Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…
Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած  հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…
Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…
Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…
Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Վանի թագավորության արքաների ցանկ

Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշփուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշփուինի արքայի որդին810  -  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  -  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  -  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  -  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  -  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  -  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  -  585
Աղբյուր․

Արևելյան քաղաքակրթությունները

Եգիպտական քաղաքակրթությունԵգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս–արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում: Եգիպտոս անունը ծագում է այս երկրին հույների տված Ագյուպտոս անվանումից: Վերջինս ծագում էր Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկի` Մեմֆիսի Խեթ–կա–Պտահ անվանումից: Իրենք` եգիպտացիները, իրենց երկիրն անվանում էին Կեմետ, որը նշանակում էր Սև (երկիր)՝ ի տարբերություն Կարմիրի, այն է` անապատի:                                                                                                                    Եգիպտոսի Վաղթագավորությունը  Առաջին խոշոր բնակավայրերը հունարեն կոչվում էին նոմեր: Ք.ա. 34-33-րդ դդ. նոմերը միավորվեցին, և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` Վերին և Ստորին Եգիպտոսներ: Վերին Եգիպտոսի մայրաքաղաքը Նեխենն էր, իսկ Ստորինի մայրաքաղաքը` Բուտոն: Միացյալ Եգիպտոսի առաջին արքան՝ Մինան, հիմք դրեց համաեգիպտական I հարստությանը: Եգիպտոսի արքաները կրում էին փարավոն տիտղոսը, որը ծագում է հին եգիպտերեն պեր–օ` «մեծ տուն» (այսինքն՝ պալատ) անվանումից: Մինայի կարևոր քայլերից էր նոր մայրաքաղաք Մեմֆիսի կառուցումը: I հարստության արքաներն արշավանքներ իրականացրեցին նաև դեպի արևմուտք`Լիբիա, և հարավ` Նուբիա: Այս շրջանում է սկսվում խոշոր դամբարանների կառուցումը Աբիդոս քաղաքի մոտ` Նեղոսի ափին:                                                                                                                                          Հին թագավորությանդարաշրջանը   Հիմնում է 3-րդ հարստության հիմնադիր փարավոն Ջոսերը: Նոմերում ժառանգաբար իշխող ազնվականությանը փոխարինեց նշանակովի պաշտոնյաներով (հուն.՝ նոմարքոսներ)՝ ձևավորելով կառավարման կուռ համակարգ: Արքայական իշխանության առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով փարավոնի համար կառուցում էին վիթխարի դամբարաններ (բուրգեր): Հին թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ 4-րդ հարստության օրոք: Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ` դեպի հարավ` Նուբիա, դեպի արևմուտք` Լիբիա, և հյուսիս–արևելք` Սինայի թերակղզի և Պաղեստին: IV հարստությանը հաջորդած նոր արքայատոհմը երկրին համակած ճգնաժամի պայմաններում ստիպված էր զիջումներ անել նոմային ազնվականությանն ու քրմությանը: Երկրում փաստացի իշխանությունն անցավ նոմարքոսներին ու բարձրաստիճան քրմությանը: Ի վերջո երկիրը տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն իշխանությունների:                                                                                                                               Միջին թագավորություն Եգիպտոսի տրոհումը պայքարի նոմերի միջև, որոնց գլխավորում էին Հերակլեոպոլիս և Թեբե քաղաքները: Պայքարն ավարտվեց Թեբեի հաղթանակով: Ք.ա XXI դ. համաեգիպտական նոր` 11-րդ հարստության օրոք սկսվեց Եգիպտոսի պատմության նոր դարաշրջանը, որը հայտնի է Միջին թագավորություն անվամբ և որն իր հզորության գագաթնակետին հասավ 12-րդ հարստության օրոք: Զարգացավ տնտեսությունը, կառուցվեցին ջրանցքներ, քաղաքներ, յուրացվեց բրոնզի ձուլման տեխնիկան, սկսեց աշխույժ առևտուր իրականացնել Փոքր Ասիայի, Սիրիայի և Միջագետքի երկրների հետ: Եգիպտոսի իշխանությունը տարածվում էր Պաղեստինի և Փյունիկիայի մի մասի վրա: Եգիպտոսը ք.ա. 17-րդ դարում նվաճում են հիքսոսները և հիմնում մայրաքաղաքը` Ավարիսը: Հիքսոսների իշխանությունը Եգիպտոսում տևեց շուրջ մեկ դար:     

Homework for March 11

Read the article on Lydian Armenia again. Then answer the following questions: 
1- What is the main idea presented in the article? 

The main idea presented in the article is that Lydian Armenia presented has filed lawsuits against three activists who have been discrediting the company.
2- Lydian Armenia filed lawsuits against three people. Who are they and what is the conflict between them and the company? 
The names of the three people are Levon Galstyan, Tehmine Yenokyan, Ani Khachatryan.
3- What are some of the advantages and disadvantages that mining brings to Armenia?

The advantages are: the state pro fitting, employment rates getting higher. 
The disadvantages are: they will spoil nature, contaminate the water resources, many illnesses, the death rate will go higher and the natural environment will be ruined. 

Գործնական քերականություն


1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:


Ապարանք-ապարանքի
ամառ-ամռան
տարի-տարվա 
հորաքույր-հորաքրոջ 
ձի-ձիու 
ընկերուհի-ընկերուհու 
կնքահայր-կնքահոր
աղջիկ-աղջկա
 բնություն-բնության
 մարդիկ-մարդկանց
 կանայք-կանանց
մորաքույր-մորաքրոջ
 գործընկեր-գործընկերոջ
 ամուսին-ամուսնու
 ամպ-ամպի 
լեռ-լեռան
տանտիկին-տանտիկնոջ
 օգնություն-օգնության
 աշուն-աշնան
 սեր-սիրո
 կորուստ-կորստի
 գառ-գառնան
 գիշեր-գիշերվա
 Արամենք-Արամենց
 անկյուն-անկյան
մայր-մոր
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
Շուշիի ազատագրում, Շուշվա կոլոլակ
Սգի մեջ լինել, սգո թափոր
Անկյան գագաթ, անկյունի խանութ
Լոռու մարզ, Լոռվա բնություն
Ձյան փաթիլ, ձյունի պես ճերմակ
հեռացումի խոսքեր, հեռացման հրաման
մահու չափ, մահվան մասին:

11.03

Տրված բառերի իմաստները բացատրել բացատրական բառարանով։
Բագարան- հեթանոսական տաճար
Բազաս-կտորեղեն վաճառող
Բազսպան-թևնոց
Բախտակ-իշխան
բաղդատել-համեմատել
բանբիշ-թագուհի
բամբիռ-երաժշտական գործիք
բանադրանք-անեծք
բանդագուշանք-ցնորք
բանսարկու-չարաբան
բասրանք-մեղադրանք
բավիղ-լաբիրինթոս
բարբաջանք-խնցդաբանել
բարբառել-ճառել, խոսել
բարկ-թեժ
բարկօղի-թունդ օղի
բացարկ-մերժում
բիլ-երկնագույն
բղջախոհ-անառակ
բնավ-բոլորովին
բոթ-վատ լուր
բոլուկ-ոհմակ
բոկոտն-բոբիկ ոտքերով
բոլսոր-կարմիր
բովել-աղանձել
բորբ-տաք
բռնազբոսիկ-
բվեճ-մեծ բու
բույլ-աստղերի խումբ
բրուտ-կավագործ
բուռն-հզոր
բուրյան-անուշաբույր
բուրվառ-մետաղյա անոթ







Արփենիկ Չարենցի հուշերից

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
 
ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
 
ՏՈՆԱԾԱՌ
Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
 
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
—   Աբով,- ասացիր:
—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:
—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
 
ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
 տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
Մակագրություն`ինձ նվիրած գրքի վրաԲոլոր նոր լույս ընծայած գրքերիդ վրա մակագրել ես ու նվիրել ինձ:Իսկ մի գիրք էլ կա,որ թանկ է ինձ համար,քան աշխարհի գրքերը բոլոր:Գաբրիել սունդուհյանի «Ամուսիններ» կոմեդիան է,ու ժամանակին Գ.Սունդուկյանը նվիրել էր իր կնոջը`Սոֆի Սունդուկյանին հետևյալ մակագրությամբ.«Սոնա ջան,թող քո մաքուր կենցաղը պաշտպանե գրվածքիս իմաստն ու նպատակը և թող քո բարեկրթության ճառագայթը լուսազարդե այն պատկերները,որ ես նկարագրել եմ սրա մեջ:Քո Գաբրիել»:
Տիկին Սոֆին էլ իր հերթին նվիրել էր քեզ` ի երախտագիտություն քո թափած ջանքերի Գ.Սունդուկյանի երկհատորյակը խմբագրելու և հրատարակելու գործում:Դու էլ քո հերթին նվիրել ես ինձ հետևյալ մակագրությամբ`
«Իմ դուստր Արփենիկ,
Սիրիր հանճարը հայ,որ դարեր շարունակ մաքառել է-
Եվ իբրև իր փառքը վերջին,քո հորն է լուսաշխարհ բերել…»:Եղիշե Չարենց

Չարենցը ժամանակակիցների հուշերում

Դանիել Դզնունու հուշերից
Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», ուրախանում նրա հաջողություններով: Հատկապես ուզում եմ ընդգծել Արփիկի անհուն հոգատարությունը ամուսնու նկատմամբ: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, եռանդով մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Վերջինս էլ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:
Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին մեր հյուրանոցի միջանցքի ծայրին կամ բակի կողմը նայող պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Նրա այդ սրամիտ, զվարճալի զրույցները ամբողջապես հագեցած էին լավատեսությամբ ապագայի նկատմամբ:
Իր որոնումների նման անհարթ էր Չարենցի անձնական կյանքը, որի ամեն մի շրջադարձը խոր ապրումներ է պատճառել պոետին: Հատկապես ցնցող էր այն մեծ վիշտը, որ դաժան մահը պատճառեց նրան՝ խլելով իր կյանքի լավագույն ընկերոջը՝ Արփիկին: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը:
Վահրամ Ալազանի հուշերից
Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը. հավետ անհանգիստ, ծովային փոթորկին նմանվող հանճարեղ այդ մարդուն, մեծ պոետին ու քաղաքացուն: Նա եղավ, բոցավառվեց որպես վիթխարի մի խարույկ և հանգավ իմ սերնդի աչքերի առաջ:
1922-24 թթ. իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան: Այդ թվականներին ես և կինս՝ Մարոն, մոտիկից ծանոթացանք Չարենցի կնոջ՝ Արփենիկ Աստվածատրյանի հետ, որը 20-ական թվականների ամենազարգացած, ամենալուրջ, ամենահավասարակշռված հայ կանանցից մեկն էր և Չարենցի հոգատար ընկերը: Հասակի հարցում եթե բնությունը ժլատ էր վարվել Չարենցի նկատմամբ, ապա նա խիստ առատաձեռն էր եղել Արփենիկի նկատմամբ՝ տալով նրան ավելի սլացիկ, ավելի տիրակալ հասակ: Երբ անհաջող վիրահատումից վախճանվեց Արփիկը, նրա մահը մինչև հոգու խորքը ցնցեց մեծ բանաստեղծին: Արփիկի վիշտը ցնցել, խեղճացրել էր Չարենցին. ցերեկ ու գիշեր իր սենյակում փակված՝ վիրավոր առյուծի նման մռնչում էր ցավից:
Տարիներ անցան: 1932 թ. գարնանն էր: Չարենցը, հավաքած իր գրական ընկեր-բարեկամներին, անցնում էր Երևանի փողոցներով: Չարենցը գնում էր առջևից, իսկ մենք, դպրոցական աշակերտների նման, հետևում էինք նրան: Նա, ձեռքերն աջ ու ձախ տարածելով, ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը, փողոցներն ու հրապարակները: Նա իրեն այնպես էր պահում, կարծես ինքը քաղխորհրդի նախագահը կամ առնվազն գլխավոր ճարտարապետը լիներ, իսկ մենք լուսնից ընկած անտեղյակ մարդիկ: Տարված և ոգևորված իր խոսքերով՝ չնկատեց և մեզ դեմ արեց շինարարական մի մեծ ցեխակույտի, ապա ետ դառնալով, ասաց.
— Տղե՛րք, ինչ դժվար է վոժդ լինելը: Տեսնու՞մ եք, բերի և ձեզ գցեցի ցեխերի մեջ:
Նորակառույց մի շենքի առաջ կանգնելով՝ նա թախծոտ հայացքով նայեց մեզ ու ասաց.
— Է՜խ, տղերք ջան, հոյակապ է դառնալու մեր մայրաքաղաքը: Երանի նրան, ով կտեսնի 1950 թվականի Երևանը: Ես որ չեմ տեսնելու, չգիտեմ՝ դուք ինչպես:

Կարդում ենք Չարենց

Ռեգինա Ղազարյանի «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքույկի թվայնացում:
Չարենցը ժամանակակիցների հուշերում
Արփենիկ Չարենցի հուշերից
Հակաբացիլ Չարենց
Չարենցի ռուբայաթները
Չարենցի ութնյակները
«Տաղարան» շարքը:
Տրիոլետներ:
Ռուբայաթներ:
Չարենցի մահը
«Մահվան տեսիլ» ֆիլմի դիտում
«Բացահայտում» Եղիշե Չարենց
Թափառումներ Չարենցի քաղաքում:
Ճամփորդություններ Չարենցավան քաղաք և Չարենցի կամ Արարատի կամար
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, հարցազրույցներ և լուսաբանում ենթակայքում, կայքում:

Ռեգինա Ղազարյան, «Հուշեր Չարենցի մասին»

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան
Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:

Բախտի բերմամբ ես գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարց ու փորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանվիս մասին:
Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքները ի սպաս դրել հայ ժողովրդին:
Չարենցի պահանջով հաջորդ օրը իր տուն տարա ծնողներիս լուսանկարը. երկար նայելուց հետո ասաց, որ այն կմնա իր մոտ և դրեց իր գրասեղանի արկղը: Այդ օրն էլ տոհմածառի շուրջ վարած զրույցի ժամանակ ուշադիր լսելով տատիս` Շամիրամ Խորասանյանի հետ կապված դրվագը, Չարենցը պոռթկուն ուրախություն ապրեց` ռուսական արքունիքում հայկական տարազի տարած հաղթանակի համար, բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր)  հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ  և  որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ  Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի  Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը:  Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:
Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:
Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր`  այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց:
Շարունակելով սրահում նախորդ օրվա հանդիպման ժամանակ սկսած զրույցը, կասեմ միայն, որ Չարենցը այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա ` իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո բոլորի մոտ հայտարարեց, որ ինքը այսուհետ ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը լինեմ;
Այդպես էլ եղավ: Նրա` այդ կտրուկ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը:
Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխուժով բոլորին, այդ թվում ինձ, հրավիրեց իր սենյակը` սուրճ խմելու (նա ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում):
Անսահման էր նրա բնակարանում լինելու իմ ուրախությունը: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու  արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից տպավորվել են Դանթեի կիսադեմ նկարը և իր հանգուցյալ սիրելի կնոջ` Արփենիկի դիմանկարը:
Հիշողությանս մեջ առանձնապես մնացել է Լենինի փոքրիկ գունավոր դիմանկարը, որը առանձին խնամքով կախված էր գրասեղանի մոտ` անմիջապես իր կողքին:
Նրան շրջապատող իրերը, որոնց մեծ մասը գրքեր էին` տեղավորված պատերի երկայնքով ու բարձրությամբ, պերճախոս վկաներն էին նրա անզուգական ու նրբագեղ ճաշակի:
Ես ուղղակի շլացած էի այդ ամենով, ինչ առաջին անգամ էի տեսնում այդտեղ:
Հապա ի~նքը` Չարե~նցը…
Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա, հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո, արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում ` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:
Աստվա~ծ իմ, այդպիսի ձեռքեր…
Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:
Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:
Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ  երբեմն հարցրել է, թե արդյոք տգե՞ղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է. և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին, Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե~րը… խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:
Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը` ինքը տան տերը:
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:
Ինչպես ասացի,  ես այդ ամառ պատրաստվում էի մասնակցել հեծանվային մրցույթների և հաճախ էի մարզվում, բայց չունենալով սեփական հեծանիվ, վերցնում էի ապառիկ:
Չարենցը խրախուսում էր սպորտն առահասարակ, իսկ իմ ընտրսծ սպորտի այդ ձևը` մասնավորապես: Մի օր, մարզումներից հետո եկա Չարենցի մոտ` հաղորդելու իմ հաջողությունները, նա մեծ հանդիսավորությամբ նստեց թախտին և ասաց, որ մոտենամ սենյակի  անկյունում կախված վարագույրին  և բարձրացնեմ այն տեսնելու, թե ինչ է սպասվում ինձ: Չհասկանալով  այդ հանդիսավորության պատճառը, մի քիչ էլ վախով, մոտեցա  և, երբ բացեցի վարագույրը, աչքերիս չհավատացի. Պատին հենված էր գերմանական «Դուքս» մակնիշի մի չքնաղ վազքահեծանիվ` կարմիր ու դեղին ձողիկներով:  Ապշահար`  նայեցի Չարենցի կողմը և տեսա այնպիսի մի գոհունակ ժպիտ, որից ուղղակի պապանձվեցի: Որտեղի՞ց էր կարողացել կամ ու՞մ էր հանձնարարել նա կարճ ժամանակամիջոցում ձեռք բերելու այդ հրաշքը: Իրոք որ հրաշք` այն  ժամանակվա Երևանում: Ինչ խոսք, ես անչափ երջանիկ էի այդ անակնկալ ու շքեղ նվերի համար, որը ծառայեց  ինձ այնուհետև իմ մոսկովյան ուսումնառության բոլոր տարիներին:
Իսկ այստեղ, հարազատ Երևանում …ես մեծ հպարտությամբ վարում էի հեծանիվը հիմնականում Աբովյան փողոցում և հաճախ, երբ, ձեռքերս վարպետորեն վերցրած ղեկից` մոտենում էի Աբովյան և այժմյան Թումանյան փողոցների խաչմերուկին, որի անկյունում  մի հին, երկհարկանի տան երկրորդ հարկում ապրում էր Արուս Ոսկանյանը և հաճախ կռթնած լուսամուտին` նայում փողոցի անցուդարձին,- լսում էի նրա սրտաբուխ «Բրավոն», որից և ոգևորված նորից էի բարձրանում Աբովյանով, նորից իջնում, որ դարձյալ արժանանամ բաղձալի խրախուսանքին: Ապա շտապում էի Չարենցի մոտ հաղորդելու, որ Արուս Ոսկանյանից  ստացել եմ խրախուսական «Բրավո»:
Չարենցը ժպտում էր և ասում. «Արուսը բարձրաճաշակ կին է և սիրում է Պիկանտ բաներ»:
Երանելի ու անմոռաց է ինձ համար այդ ամառը:
Նույն այդ ամռանը Չարենցը հաճախ էր լինում «Տուրիստ» սրճարանում, որը տեղավորված էր Ազիզբեկովի (այժմ Ա. Սախարովի անունը կրող) հրապարակի վրա գտնվող շենքի բակում. ծաղկանոցներով շրջապատված սեղաններն իրենց զովասուն դիրքով խիստ տրամադրող էին:
Չարենցի սեղանը (այդպես էլ կոչվում էրՙՙ «Չարենցի սեղան», և այն երբեք չէր զբաղեցվում) գտնվում էր բակի խորքում` ծածկի տակ: Եվ շատ հաճախ, երբ Չարենցը երեկոյան պահերին ձեռնափայտը ձեռքին մտնում էր բակ և ուղղվում դեպի իր սեղանը, անմիջապես, կարծես մագնիսական ուժով, հայտնվում և դեպի այդ կողմն էին շարժվում ժամանակի նշանավոր մարդիկ` գրողներ, նկարիչներ, դերասաններ. և, երբ տեղ չէր լինում սեղանի շուրջը, կողքի սեղաններն էին միացվում. ու ծայր էր առնում մի հոտաքրքիր ու աշխույժ զրույց գրականության, արվեստի ու բոլորին հետաքրքրող բազում այլ հարցերի շուրջ:
Այդպիսին էր Չարենցը: Նրա հետ ամեն վայրկյանը իմաստավորվում ու լցվում էր անասելի հրապույրով: Նա հեշտությամբ շրջապատի մարդկանց կարողանում էր վարակել իր կենսասիրությամբ, անծայր եռանդով ու խինդով:
…Բայց անսահման էր նաև նրա անսփոփ թախիծը, և նա ահավոր էր այդ պահերին: Տարօրինակ էր. այդ մեծ մարդն իր անխառն լավատեսությամբ անասելի վախենում էր մահից. սոսկ այդ բառը երբեմն կերպարանափոխում էր նրան, իսկ երբ հուզվում էր, կարող էր երեխայի պես հեկեկալ, և մեծ ջանքեր էին պահանջվում նրան հանգստացնելու համար: Սրտամոտ նյութի մասին խոսելիս`հայ ժողովրդի դառն անցյալն ու թանկագին կորուստները, սիրելի կնոջ`Արփենիկի մահը և այլն, նա երբեմն հոգեցունց ապրումներ էր   ունենում`հասնելով անգամ հիստերիկ լացի, ապա հետզհետե հանգստանալով, համակվում էր խոր թախիծով:
Այդ պահերին, անշարժ նստած, մտասույզ, աչքը մի կետի հառած`հաճախ ինձ ստիպում էր որևէ բան կարդալ կամ պատմել, միևնույն էրՙՙ  ինչ, միայն թե կենսական որևէ ձայնով խախտվեր նրա բորբոք երևակայությամբ վերակենդանացած մղձավանջը: Հաճախ անկարող, բացահայտ խոստովանում էի, որ դժվարանում եմ նրան հետաքրքրող որևէ բան հիշել, բայց նա զայրանում էր և ստիպում, որ անպայման խոսեմ, պատմեմ` թեկուզ որևէ անհեթեթություն: Եվ երբ հնազանդվելով սկսում էի որևէ բան`շուտով զգում էի, որ իմ պատմելու ընթացքում նա վաղուց արդեն ինձ չի լսում և կլանված է իր մտքերով: Ավելի հավասարակշիռ պահերին նա սիրում էր թախտի վրա ծալապատիկ նստած խորհել`թազբեհը ձեռքին, իսկ երբեմն էլ հենց այդ նույն տեղում ստեղծագործել, մանավանդ եթե փոքր-ինչ տկար էր զգում իրեն: Գրելու պահերին նրա մոտ միշտ դրված էին լինում անբաժան ծխամորճը և որևէ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակ, որ նա օգտագործում էր փոքրիկ ումպերով`հաճախ կրկնելով, թե ինքը գիտե իր չափը:
Ցավոք, երբեմն աննկատ անցնում էր նա իր այդ չափը, և այդօրինակ պահերին նրա ոգու ծառս եղած խենթ անհանգստությունը ելք որոնելով ընդունում էր հաճախ կողմնակի աչքի համար անհասկանալի կամ դժվար հասկանալի ձևեր:
Մի օր նա ինձ իր հետ հյուր տարավ գուսան Սերոբի տուն: Ամառային շոգ օր էր, գնալու տեղը`բավականին հեռու, որի պատճառով և կառք պատվիրեց, հարմարավետ տեղավորվեց նրա մեջ և ամբողջ ճանապարհին անասելի ոգևորված տարբեր սրախոսություններ  էր ուղղում կառապանին, հաճախ էլ`որևէ ծանոթի հանդիպելիս`կանգնեցնում կառքը: Տեղ հասնելուն պես նա նույն կառապանին պատվիրեց երեկոյան գալ երկու կառքով ու զուռնաչիներով`իրեն ետ տանելու:
Գուսան Սերոբի տանը պատրաստված էր մեծ ու ճոխ հյուրասիրություն: Դեռ նոր էինք հասցրել կառքից իջնել, Չարենցը շտապ վազեց օջախի մոտ և հետաքրքրվեց, թե ինչ ճաշ է պատրաստել տանտիկինը: Իմանալով, որ իրեն իշխան ձուկ և թփով դոլմա է սպասում, հավանություն տվեց և երեխայի պես ցատկոտելով վազեց սենյակ, բարձրացավ սեղանի մոտ մոտ դրված թախտին և, ծալապատիկ նստելով, սկսեց աղմկել, որ շուտ անեն, այլապես ինքը անոթի կմեռնի:
Ես չէի ասի, որ նա իր այդ անհամբեր պահանջներից հետո գոնե չափավոր ուտեր. նրա գոռում-գոչյունը, անհամբերության բոլոր ցույցերը շատ ավելի էին, քան`կերած բաժինը: Լինելով քչակեր, այնուամենայնիվ ախորժակով ծաղկաքաղ էր անում տարբեր խորտիկներից`այստեղ ևս հանդես բերելով մեծ քմահաճություն և շեշտված ճաշակ: Սեղանի շուրջը, մեծ գովեստով արտահայտվելով հայկական ճաշերի մասին, Չարենցն ասաց, որ ինքը, թեև շատ  երկրներում է եղել, շատ է ճամփորդել ու ճաշակելիքը հարստացրել տարբեր համեմունքներով, բայց հայկական ճաշերի համն ու հոտը ոչ մի տեղ չի զգացել:
Նրա անասելի առավելություններից էր և այն, որ ամեն միջավայրում կարողանում էր ստեղծել բոլորի համար հետաքրքիր մթնոլորտ և վարում էր նրանց հասկանալի, նրանց կողմից ընկալվող զրույց:
Չարենցի մոտ էին գալիս աշխատավոր մարդկանց տարբեր խավերի ներկայացուցիչների հոծ խմբեր: Հակառակ իր մեծազբաղ առօրյային, նա երբեք չեր մերժում և սիրով ընդունում էր իրեն տեսնել ցանկացող, իր ընդունելությունը խնդրող բոլորին, այդ թվում և սկսնակ գրողների, և սիրող գուսանների, և գրականագիտական ու այլ սկզբունքային հարցերի մեջ պատասխաններ որոնող հետաքրքրասերների: Որքան էր ուրախանում, երբ շարքային երիտասարդ բանվորի մեջ հայտնաբերում էր պոետական շնորհքի թեկուզ մի նշույլ, և տալով նրան գործնական օգտակար խորհուրդներ, հաճախ նաև նյութական օգնություն`նշանակում էր հանդիպման օր ու խրախուսելով ճանապարհում: