Թագուհի Սաֆրազբեկյան․ Իմ հուշերը Ակսել Բակունցի մասին


19.05.1969թ․ Մոսկվա

Կարդաց՝  Անուշ Թադևոսյանը

Ինձ բացակա չդնեք

Ձեր լռությունը զնգում
 Զրնգում է ձորով մեկ,
 Ձեր լռության համերգում
 Ինձ բացակա չդնեք...

 Համբերություն եմ ասում,
 Ակնարկներս կրկնեք,
 Համբերության հանդեսում
 Ինձ բացակա չդնեք...

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
 Քնով չանցնեք, չքնեք,
 Քնեցիք էլ, արթնացաք,
 Ինձ բացակա չդնեք...

 Թվում է թե կամենաք
 Մի օր երկինք կթռնեք,
 Ձեր թռիչքի ժամանակ
 Ինձ բացակա չդնեք...

 Ձեր պնդության պատճառով
 Դուք աշխարհներ կսնեք,
 Իմ մեղմության պատճառով
 Ինձ բացակա չդնեք...

Ես եմ քարե պատարագ
 Ձեզնից սերված ընդունեք,
 Դուք ձեր կամքին հակառակ
 Ինձ բացակա չդնեք...

 Ոչ խոստումներ, ոչ երդում
 Չսպասեք ու չքննեք,
 Անվերջ, անշարժ ձեր երթում
 Ինձ բացակա չդնեք...

Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին. հզոր նամակ, որ պիտի կարդան բոլորը

Աբրահամ Լինքոլնը մարկության պատմության մեջ մտավ որպես ամենամարդասեր ու խելացի մարդկանցից մեկը: Նա կյանքում շատ դառնություններ է տեսել, ծնվել է աղքատի ընտանիքում, մեծ զրկանքներ է տեսել, տեսել է իր չորս զավակներից երեքի մահը: Նրան կարելի է անվանել Մեծ ուսուցիչ:Ստորև ներկայացնում ենք Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին: «… Ես հասկանում եմ, որ մի օր նա կիմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը չեն, որ անկեղծ են: Խնդրում եմ, սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր: Ես հասկանում եմ, որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ սեփական քրտինքով վաստակած մեկ դոլարը շատ ավելի մեծ արժեք ունի, քան գտած հինգ կամ տասը դոլարը:Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, որպեսզի կարողանա զգալ հաղթանակի բերկրանքը: Որքան հնարավոր է, նրան հեռու պահեք նախանձից, նրան փոխանցեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը:Սովորեցրեք նրան, որ շատ հեշտ է մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը: Եթե կարող եք, ընկերացրեք նրան գրքերի հետ: Նրան մտածելու ժամանակ տվեք, թող կարողանա խորհել հավերժ գաղտնիքների` թռչունների, արևի շողերի մեջ բզզացող մեղուների և կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:Դպրոցում նրա գտնվելու ընթացքում սովորեցրեք արդար պարտվել և այլ ոչ թե խարդախությամբ հաղթել:Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ոմանք պնդում են, որ ինքը սխալվում է:Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և դաժան՝ դաժանների հետ:Նրան այնքան ուժ տվեք, որպեսզի չհետևի ամբոխին: Սովորեցրեք նրան մարդկանցից և լսածից վերցնել միայն լավը:Սովորեցրեք նրան, որ արցունքների համար պետք չէ ամաչել, սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ:Սովորեցրեք նրան զգուշանալ բոլորին հաճոյանալու:Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով և սովորեցրեք երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին: Նրա հանդեպ եղեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որպեսզի նա կոփված լինի:Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատով լցված կլինի մարդկանց հանդեպ:Նյութի աղբյուրը` YN.am

Կենսագրություն

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:


Համո Սահյան «Ինչ անեմ»

Ինչ անեմ: Աչքերս փակեմ 
Անրջեմ… ու բանամ նորից:
Հուշերս հավաքեմ մեկ-մեկ
Ու մտքով մանկանամ նորից:
Կորստի սարսափը հերքեմ,
Հույսերից շիկանամ նորից…
Հավատամ մարդուն, աշխարհին,
Մոլորված չմնամ նորից:
Չգիտեմ` ուր եմ հասնելու,
Չգիտեմ` երբ եմ հասնելու…
Ճամփա է, նստեմ այս քարին,
Շունչ քաշեմ ու գնամ նորից:
Հոգնել եմ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ արդեն ինքս ինձ խոցելուց,
Համբերությունս շահագործելուց,
Սին կյանքս խոսքով ոսկեզօծելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել:

Ընթերցում ենք Սահյան․

«Սեզամ, բացվիր»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝  հյուր։
Ինչ արած, մարդ եմ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Եվ ի՞նչ է տվել 
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…

Հուշեր

Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ...
- Հրանտ Մաթևոսյան


Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները...
- Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...
- Լևոն Հախվերդյան


Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...
- Կայսին Կուլիև


Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
- Էդուարդաս Մեժելայտիս


Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն..․
- Վահագն Դավթյան


10YearsChallenge բնության մեջ


Ամազոնյան անտառահատումը մեծ էկոլոգիական աղետ է երկրի համար ։ Եթե չկանխեն անտառահատումները, ապա այն անտառները, որոնք համարվում են երկրի <<թոքերը>> այլևս չեն լինի։ 2004 թվականին ընդհամենը 2400 քառ․ կմ տարածք է ոչնչացվել։ Իսկ  2017 թվականի օգոստոսից մինչ 2018 թվականի հուլիսը մոտ 7900 քառ․ կմ անտառահատում է գրանցվել (Լոնդոնից մոտ հինգ անգամ ավելի տարածք)։ Տասը տարվա ընթացքում անտառների ոչնչացումն 30%-ով ավելացել է։ Անտառահատումներից կրճատվում է ծառերի կողմից տրամադրվող ջրային ցիկլի կարևորագույն ծառայությունները այդիսկ պատճառով հրդեհներ են տեղի ունենում այդ շրջաններում։  Եվ տաք ու չոր պայմաններից կլիմայի փոփոխություններ է լինում։ Ավելի քան քսան տարուց կանխատեսում են, որ այդ հրդեհների և անտառահատումների պատճառով Ամազոնի 55%-ը լիովին ոչնչացված կլինի։





Նկարի աղբյուր․
Այլ աղբյուրներ․ 

Classwork; Domestic violence

Domestic violence is violence at home and it's a global issue. Domestic violence is the most common form of violence against women. Violence is committed by one person towards another. It causes physical, psychological, social and emotional problems. Physical violence includes assault of any kind such as pushing, hitting, slapping, shooting, stabbing, and murder. Emotional, mental, or psychological violence is described as using words to demean or decrease the confidence of the victim. Sexual abuse refers to any behavior that uses sex to control the victim. Threating the victim to have unsafe sex or sexual practices in which he or she does not want to participate. Children can also be a part of domestic violence.  

Դերանուն, գործնական աշխատանք, 8.04

Դերանվան տեսակները 
Անձնական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք 
Ցուցական-սա, դա, այս, այդ , այն, այսքան, այսպիսին, այդպիսի, նույն, նույնպիսի
Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու
Հարցական- ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչպիսի՞, որպիսի՞, ինչո՞ւ
Հարաբերական- ով, ինչ․․․
Որոշյալ- բոլորը, ամբողջը, ողջը, յուրաքանչյուրը, ամեն մի, ամեն ոք, 
Անորոշ- ինչ-ինչ, ոմն, ինչ-որ, մի, մեկը
Ժխտական- ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկ

Կազմել բաղադրյալ բառեր ինքն, յուր, ես բառերով:
Յուրահատուկ, յուրովսան, յուրօրինակ, յուրովի,  յուրաքանչյուր։ 
Ինքնավստահ, ինքնյուրուն, ինքնատիպ, ինքնակապ, ինքնանկար։
Եսասեր, եսամոլ, եսակենտրոն, եսապաշտ, եսակամ։ 

 Ինչպիսի, ինչ, քանի, որ, որտեղ, երբ դերանունները գործածել նախադասությունների մեջ մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
Ի՞նչ էր անում դու առավոտյան։ 
Ինչ էլ, որ լինի ես քեզ թույլ չեմ տա։ 
Ինչպիսի մարդ էլ դու լինես, ես քեզ կներեմ։
Ինչպիսի՞ մարդ ես դու։
Քանի՞ անգամ ես ուղարկել նամակը։
Քանի-քանի նամակներ եմ ուղարկել ես քեզ։ 
Որտե՞ղ է բնակվում պարոն Բեքը։
Ես գնացել էի մի տնակ, որտեղ բնակվում էր պարոն Բեքը։
Ե՞րբ ես ավարտելու թարգմանությունդ։
Երբ թարգմանությունս ավարտեմ, ձեզ կմիանամ։ 
Ո՞ր հարցում եմ ես սխալվել։
Որ ասածդ ճիշտ լինի, ես մեղադրանքս հետ կվերցնեմ։ 

Բոլոր, որևէ, ինչ-ինչ, ոչ մի, յուրաքանչյուր, ողջ, ոմն, որոշ դերանունների հետ գործածել եզակի կամ հոգնակի թվով գոյականներ;
Բոլոր երկրները
Որևէ հարց
Ինչ-ինչ պատճառներ 
Ոչ մի անձ
Յուրաքանչյուր աշակերտ
Ողջ մարդկություն
Ոմն տիկինը
Որոշ մարդիկ





Արշակունիներ

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամբաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։ Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ 

Vocabuary Words

Cubicle
The office has a lot of cubicles and people like to work in the cubicles. 

ChaosThe chaos in the cafeteria began when one student spilled his lunch over another.
Inevitably
Inevitably I will get married.

Scramble
George scrambled the tree.

Healthy
It's healthy when you drink a cup of water every morning.