dimanche 8 septembre 2013

Վիկտոր Համբարձումյանի մասին





Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում,1908 թ.սեպտեմբեր 18-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։  Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի եւ աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի եւ աստղագիտության խնդիրների վերաբերյալ։  15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների եւ աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։

  Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։ 1995 թ.-ին Վ.Համբարձումյանն ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ։ 1961-1964 թթ. Վ.Համբարձումյանը եղել է Միջազգային աստղադիտական միության նախագահ։ 1966 թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, որը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։ Մինչեւ կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր,որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թթ. գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը:Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ(1966-72 թթ.)։   Հայ ժողովրդի տաղանդավոր զավակը 1994 թ.-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը։







Aucun commentaire:

Enregistrer un commentaire