jeudi 3 octobre 2013

Միհր աստված

Միհրը հայոց դիցարանում եղել է լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։ 

Aucun commentaire:

Enregistrer un commentaire