dimanche 20 octobre 2013

Դսեղի պատմությունը

Դսեղը գտնվում է Լոռու սարավանդի հարավարևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր լեռնակղզու վրա: Հայրենի բնաշխարհը ահա թե ինչպես է ներկայացրել Հովհ.Թումանյանը. «Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի: Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմերից՝ խոր ձորերով»:
Դսեղի հանդի սահմանները հարավից սկսվում են զովասուն բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով: Հարավային սահմանում՝ Քոշաքարի ժայռոտ կատարին, թռչկոտում է քոշը (վայրի այծ) և բուսնում է ղանձիլ, իսկ հյուսիսում՝ «Ձաղի ձորում», ապրում է կարիճ և հասնում է խաղող:
Դսեղ անունը առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի սկզբին: Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսը (1404-1411թթ.) Դսեղը հիշատակում է Սանահինի վանքի հարկատուների ցուցակում: Վանքի տիրույթի արևմտյան սահմանը կաթողիկոսը համարում է. «…մինչև Տաշրաց սինուռն, ի Վահակնու ձորի, ի Դրսեղ գեղի, ի Ագարակի սահմանաց»:
Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանման երկու տարբերակ.
ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ (գեղ):
բ) Ըստ ավանդազրույցի՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ: Տարիների ընթացքում այդ անունը դարձել է Դրսեղ, այնուհետև՝ Դսեղ:
Գյուղը, հավանաբար, այդ ժամանակ ունեցել է այլ անուն, իսկԴրսի գեղն օգտագործվել է որպես կրկնանուն:
1960-ական թվականներին 80-ամյա Ստեփան Ղազարյանը պատմում էր, որ, ըստ իր պապի ասածների, Դսեղը նախկինում եղել է մեծ քաղաք՝ Զարինջա անունով: Նման կարծիք է հայտնել նաև գրող Սերո Խանզադյանը:


Հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղը գտնվում է  Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի վրա: Հնում կոչվել է նաև Դրսեղ:
Եղ վերջածանց ունեցող հայկական տեղանունների մի փունջ կա. Դսեղ, Առնեղ, Կնդեղ, Բնաբերղ, Մամուշեղ: Այս բարդությունների մեջ եղ նշանակում է լիքը, առատ, շատ, բազում: Այս իմաստն արտահայտող վերջածանց ունեն նաև հանճարեղ, փառահեղ, գունեղ, ձայնեղ և ուրիշ բառեր:
Դրսեղ նշանակում է լիքը, այսինքն բերրի հող, ամեն ինչով առատ վայր: Հետագայում Դրսեղը սեղմվել է ու դարձել Դսեղ:
Աղբյուրը` google.am

Aucun commentaire:

Enregistrer un commentaire