samedi 26 octobre 2013

Ահնիձորում







Արդեն Անհիձորում ենք:Աշունը այդքան գեղեցիկ չէի տեսել: Ծառերը կարմիր, նարնջագույն, դեղին էին:Ընկեր Մարգարիտը,ես և Եկատերինան ուղևորվեցրինք դեպի Հրանտ Մաթևոսյանի տուն, որտեղ մեզ դիմավորեցին Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Համլետը  և նրա կինը Ջեմման:Նրանց ջերմ տունը ջերմացնում էր տաք վառարանը: Տաք, ջերմ մթնոլրտու մնստած՝ խոսում էինք գրողի մասին: հետաքրքիր բաներ էր մեզ պատմում պարոն Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի մասին:Երեք մանկավարժ նստած զրուցում էին, մենք էլ նրանց հետ:Ուշանում էինք կովերը մեզ էին սպասում: Գնացինք կովերին կթելու:Գոմում այնքան կով կար: Ես և Եկատերինան վախենում էինք կովերից: Երբ մի կովի բաց էին թողնում, մենք վազում էինք դուրս: Հորթերը կաթ էին խմում իրենց մոր կրծքից և խանգառում տիկին Ջեմմային  իր գործին ՝ կթելուն: Կովերը գիշերը քանում են դրսում, մինչև; ձյան գալը: Շտապեցինք տուն, որպեզսի կաթը քամենք և թթվասեր պատրաստենք :


Aucun commentaire:

Enregistrer un commentaire