Թմկաբերդի Առումը

Նախերգանք 




Հեյ, պարոններ, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրուն տիկնայք, ջահել տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նըրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անեծք նըրա չար գործին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդուն:
Էյ, լավ կենաք, ականջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսնեք, ո՞ւր է գընում,

Քաջ որսկանի գյուլլի պես:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire