Սովորում էի երրորդ դասարանում,երբ դասարան եկան նոր աշակերտներ:Հանդիպեցի մի աղջկա՝ ժպիտը դեմքին, նրա անունը Նանոր էր, մոտակա մի շաբաթը ես չկարողացա նրա անունը ճիշտ արտասանել:Առաջին օրը ես նրան սովորեցրի աշխատել էլեկտրոնային գրատախտակով:Արդեն ես նրա հետ ընկերացել էի:Մեկ ամիս անց իրար հետ ճամփորդեցինք դեպի Ամբերդ:Ուրախ տպավորություններով հետ եկանք և, մինչև առ այսօր ունենք , մեր առաջին ճամփորդությունից նկարներ: Ամեն օր իրար հետ էինք, բայց վատն այն էր, որ շատ-շատ էինք վիճում, բայց բարիշում:Արդեն ինչ մեկ տարի իրար հետ էինք: Մի օր էլ այնպես վիճեցինք ,որ կես տարի չբարիշեցինք:
Հինգերորդ դասարնում նոյեմբերի ութն էր, ֆիզկուլտուրայի ժամն էր: Նանորն և մյուս ընկերուհիս Եկատիրինան իրար հետ էին ես մենակ, այդ իսկ պատճառով
նստել էի, և Նանորը ինձ մոտեցավ: Սկսեցինք իրար հետ խոսել Նանորը ինձանից հարցերց, թե ես ինչու եմ նստել ես անկեղծ պատասխանեցի:Հետո սկսեցինք ուրիշ թեմաներից խոսել, որոշեցինք լինել լավագույն ընկերուհիներ:Այդ ժամը ամենահիանալի ժամն էր: Մեզ ավելի մոտեցրեց,
մեր դասարանի Ռաֆաելի ծննդյան տարեդարձը:Իրար հետ գնացինք նվեր գնելու:Նվերի վրա փոքրիկ
փուչիկներ էինք դրել, բայց պարապ լինելով, սկսեցինք փուչիկներով խաղալ, և մինչ տեղ
հասնելը էլ փուչիկ չկար:Այդպես անցավ ևս մեկ խենթ օր:Ամենատպավորիչը ամռան օրերից մեկն
էր, երբ ես և Նանորը հանդիպել էինք:Գնացինք լողավազան,օպերա պտտվեցինք,նկարեցինք և
այլն: Երբ արդեն ժամանակն էր եկել, որպեսզի ես տուն գնամ, Նանորը խնդրեց ննջեմ իրենց
տանը: Հարցնելով մայրիկիցս մնացի:Այդ գիշերը մեր առաջին գիշերն էր , որ միասին էինք:
Այդ երկու օրն էլ գլորեցինք:Այդպես հիմա էլ Նանորի կողխինք նստած դաս ենք անում:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire