Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և
կբացվի ձեզ համար: Որովհետև, ով խնդրում է, վերցնում է, ով
փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ:
Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն` որտանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
Մտեք նեղ դռնով, քանի որ ընդարձակ է դուռը և լայն է ճանապարհը, որ տանում է կորստի, և շատերն են, որ մտնում են դրանով։ Քանի որ նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն։
Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ Ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:
Սկզբում Աստված արարեց երկինքը և երկիրը։ Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ․ Եվ անդունդերի վրա խավար էր, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Եվ Աստվածն ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ։ Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire