vendredi 20 janvier 2017

Մի փոքր օրվա մասին


Այսօր շաբաթվա վերջին օրն էր։ Այն շատ կարևոր էր մեզ համար, որովհետև Գիտագործնական հավաքի կլոր սեղանին պետք է ներկայացնեինք մեր երկու նախագծերը՝ համագործակցային նախագիծը և արտադրական ուսուցումը։ Մենք պատրաստվել էինք, բայց միևնույնն է շատ հուզված էինք։ Սովորույթին համաձայն օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ երգեցինք, պարեցինք մեր ազգակրական պարերը և այլն։ Ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք գրադարանում, որպիսզի նախապատրաստվենք Գիտագործնական հավաքի ներկայացմանը։ Կլոր սեղանին պետք էր ներկայացնել մեր նախագծերը, որոնք պատրաստում էինք դեռ հոկտեմբեր ամսից։ Ժամանակը շատ արագ անցավ, քանի որ մեր սովորողները շատ հաճույքով էին պատմում իրենց նախագծերի մասին։ Հավաքից հետո մեզ մոտ մարզական ժամ էր։ Բոլորով որոշեցինք գնալ թենիս խաղալու։ Տպավորություններով լի գնացինք դեպի թենիսի սրահ։ Խաղալու ժամանակ քննարկում էինք տարբեր թեմաներ և իհարկե վերլուծում կլոր սեղանի արդյունքները․ թե ով ինչպես խոսեց, ում մտքից թռավ իր ասելիքը... Թենիսից հետո գնացինք համերգասրահ, քանի որ այսօր պետք է երգեինք։ Մի քանի անգամ փորձելով մեր երգերը, համոզվեցինք, որ արդեն ամեն ինչ լավ է և մենք պատրաստ ենք։ Ժամը մեկն էր։ Բոլորը հավաքվել էին համերգասրահում և սպասում էին երգչախմբերի ելույթներին։ Կանգնեցինք և ընկեր Նելլիի ձեռքի մեկ շարժումով սկսեցինք երգել։ Բոլորը տպավորված էին և կարծես հավանել էին օրվա ելույթները։ Իսկ ճամբարային օրը ավարտեցինք միասնական պարով։



Aucun commentaire:

Enregistrer un commentaire