Առաջին հայացքից
բլոգը այդքան էլ վատ վիճակում չէ: Բոլգը ժամանակ առ ժամանակ թարմեցվում է: Բլոգում չկա դասավանդողների, կամ
սովորողների բլոգները: Կան բաժիններ և ամենաակտիվ բաժինը հայենագիտության բաժինն է:
Այդ բաժնի ակտիվությամբ ինձ թվում է, որ Նանեն շատ է սիրում հայրենագիտություն առարկան: Նրա բլոգի ակտիվությունից ես հասկացա,
որ Նանեն լավ է սովորում և հաճախ կատարում է և՛ դասարանական աշխատանքները և՛ տնային:
Ինձ դուր չեկավ Նազենիի բլոգի դիզայնը: Բլոգը թարմացնում է երեք կամ հինգ օրը մեկ: Ավելի
երկար ուսումնասիրելուց հետո նկատեցի, որ այս բլոգը նույնպես դասավանդողների, կամ սովորողների բլոգներ
չունի: Նազենի նյութերի մեծնամասնությունը ճամփորդությունների մասին է, այստեղից հետևություն
արեցի, որ Նազենին շատ է սիրում ճամփորդել: Նաև կան շատ օտարալեզու նյութեր: Ինձ թվում է Նազենին լավ է տիրապետում օտար լեզվին և մեդիահմտություններին:
Այս բլոգը ակտիվ չէ: Ցանկացա ուսումնասիրել նրա աշխատանքները
այս տարվա կտրվածքով, նկատեցի, որ չկա բլոգի արխիվ: Կցանկանայի, որ Էդգարը ավելի ուշադիր լինի տառասխալների
վրա, կամ նյութի վերնագրի վրա: Ինձ թվում է, որ Էդգարը չի կարողանում ճիշտ կերպով վարել
իր բլոգը:
Բլոգը շատ լավ վիճակում է, ակտիվ է: Կան շատ հետաքրքիր պատմողական
նյութեր: Կցանկանայի Մարկը մի փոքր իր մասին պատմեր և տեղադրեր բլոգում, որպիսզի նրան
ավելի լավ ճանանչեի:
Մարկի բլոգն էլ է լավ վիճակում: Նյութերից ինձ ամենաշատը դուր
եկավ «Հին ազգային խաղեր» նյութը: Կցանկանայի, որ Մարկը ավելի ուշադիր լինի, թե ինչպիսի
տեսք ունի նյութը և նոր թողարկի: Ինձ թվում է Մարկը պարտաճանանչ է և միջին չափով տիրապետում
է մեդիահմտություններին:
Առաջին բանը, որ նկատեցի սովորողի անունը չկա իր սեփական բլոգում:
Չկա արխիվ, կամ բաժիններ: Կցանկանայի, որ Արսենը փոխեր իր բլոգի դիզայնը, քանի որ այդքան
էլ հարմար չէ այս դիզայնը բլոգի համար: Բլոգը այդքան հաճախ չի թարմեցվում: Ինձ թվում
է, Արսենը դժվարանում է իր բլոգը վարել:
Բլոգը հաճախ
չի թարմեցվում: Բլոգի ամենաակտիվ բաժինը հայրենագիտությունն է: Ինչպես հասկացա Արմենը բնագիտություն և հայրենագիտություն շատ
է սիրում, և պառտաճանանչ կատարում է բոլոր առաջադրանքները: Կցանկանայի նրա մասին մի
փոքր պատմող նյութ լիներ և բլոգի արխիվ:
Ամենաակտիվ
բլոգներից մեկն էր: Բլոգը հաճախ է հարմեցվում:
Հայրենագիտությունը և բնագիտությունը ամենաակտիվ բաժիններն են: Իմ կարծիքով Աշոտը
լավ է տիրապետում օտար լեզվին, նաև լավ տիրապետում է մեդիահմտություններին:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire