Թագավոր Ֆիլիպը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, գրավեց Հունաստանը: Երկիրը ավերված էր, և նա գրավում էր տարածքները տարածքների ետևից: Միայն Լակոնիկան գրաված չէր: Սակայն Ֆիլիպի ուժը չէր բավարարում, իսկ սպարտանցիները հայտնի էին որպես լավագույն զինվորներ:
Ֆիլիպը փորձեց առանց մարտի տիրանալ Լակոնիկային: Նա սպարտացիներին ուղարկեց մի մագաղթ, որի մեջ գրված էր. «Եթե դուք ինձ ենթարկվեք, ես ձեզ կնշանակեմ իմ բոլոր գրաված երկրների տիրակալներ, եթե ոչ, կոչնչացնեմ ձեր հրաշալի քաղաքը»:
Շուտով եկավ պատասխանը: Մագաղաթի վրա գրված էր. «Եթե»:
Источник: http://pritchi.ru/id_7756
Aucun commentaire:
Enregistrer un commentaire