Այս դեպքը
եղել է մեծ իսլամական Խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ երեսուն
տարի: Թշնամին հզոր էր: Թշնամին ընկավ ձիուց: Մի վայրկան և նիզակը կմխրճվեր թշնամու
կուրծքը: Օմարը ծնկեց թշնամու դիմաց, բայց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և
նիզակը օդի մեջ քարացավ: Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
- - Վաղը
մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
- - Ի՞նչ
պատահեց,- հարցրեց նա,- ես երեսուն տարի այսպիսի պահի եմ սպասել եմ, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վարկյանում դու կարող էիր ամեն
ինչ վերջացնել:
- - Մեր
պատերազմը սովորական չի եղել,- Օմարը պատասխանեց,- ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրութի: Երեսուն տարվա ընթացքում պայքարել եմ
առանց բարկության: Իսկ հիմա մեջս
կատաղություն արթնացավ, երբ դու թքեցիր
իմ դեմքի
վրա: Ես ցանկացա քեզ սպանել, դա իմ եսից եկող ցանկություն
էր: Երեսուն տարվա ընթացում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառը այլ էր, դու իմ թշնամին չես
եղել, մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել, ես ուզել եմ գործը հաղթական ավարտի
հասցնել: Իսկ հիմա
մի պահ ես մոռացա իմ խնդիրը, դու
դարձար իմ թշնամին և ցանկացա քեզ սպանել: Վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմը
այդպես էլ չսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
- - Սովորեցրու ինձ, դարձիր իմ
ուսուցիչը: Ես էլ եմ կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է: Պայքարեք
մի կողմ դնելով ձեր եսը: Եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, դուք
անձնային ամեն ինչ կարող եք անել: Եթե դուք անեք դա, դուք ամենակորղն եք: Բայց հիմա
դուք չեք կարողանում անգամ ձեր անձնական սիրով սիրել:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire