Որտեղ անհրաժեշտ է, գրիր կրկնակ տառ.
1) տզզալ, կտտանք, ծաղկափթիթ, լուսատտիկ
2) ուղղամիտ, ծառուղի, աբբահայր, ընդդիմանալ
3) Հելլադա, Աքիլլես, Հոլանդիա, Վիեննա
4) ֆիննական, խշշալ, հովվերգություն, բալլադ
5) իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ
6) ճռճռալ, միատարր, վշտալլուկ, այբբենական
. Ուղղիր տեքստում ուղղագրական սխալները
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:
Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկանքով մղվում էր երկու ըմբոստ տարերքի անհաշտ ըմբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակընթացությունից:
Որ բառերում անհրաժեշտ է, գրիր յ:
1. Իսրայել, Կարոյի, միություն, կրիա
2. հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ
3. բամիա, վերարկուի, ծիածան, երգեի
4. միմյանց, օվկիանոս, միլիարդ, ժանյակ
Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
ալ կարմիր, բուք-բորան, դեփ-դեղին, կողք կողքի
վերև-ներքև, դեմ-դիմաց, դեսից-դենից, մանր-մունր
գիշեր-ցերեկ, ոչ ոք, ստեպ-ստեպ, տուն-թանգարան
ժամ-պատարագ, գնացող-եկող, պատեհ-անպատեհ, առոք-փառոք
Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:
1. Խրիմյան Հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:
2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով
3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire