Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
(Ղուկաս Զ, 31)կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.
Նոցա-Նրանց
Նոքա- նրանք
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.
Նոցա-Նրանց
Նոքա- նրանք
Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։
ԺԲ) Մարդ բարի` ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս. եւ մարդ չար` ի չար գանձուց սրտի իւրոյ հանէ զ չարիս:
Բարի մարդը, իր սրտի բարի գանձերից է հանում բարին եվ չար մարդը, իր սրտի չար գանձերից է հանում չարը։
Բարի մարդը, իր սրտի բարի գանձերից է հանում բարին եվ չար մարդը, իր սրտի չար գանձերից է հանում չարը։
(Մատթէոս ԺԲ, 35)ի բարի գանձուց սրտի իւրոյ — իր սրտի բարի գանձերից
զբարիս — բարիքը, բարի բաները
զբարիս — բարիքը, բարի բաները
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
հանէ, զչարիս, մարդ բարի, մարդ չար, ի չար գանձից սրտի իւրոյ։
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
հանէ, զչարիս, մարդ բարի, մարդ չար, ի չար գանձից սրտի իւրոյ։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ-ն աշխարհաբար նախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսի հետևություն անել.
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։
ԺԳ) Ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ` եթէ կարիցէ պղծել զնա, այլ որ ելանէ ինմանէ` այն է, որ պղծէ զմարդն։
Չկա մի բան, որ դրսից մարդու մեջ մտնելով կարողանա պղծել նրան, այլ այն, ինչ որ դուրս է գալիս նրա միջից՝ պղծում է մարդուն։
Չկա մի բան, որ դրսից մարդու մեջ մտնելով կարողանա պղծել նրան, այլ այն, ինչ որ դուրս է գալիս նրա միջից՝ պղծում է մարդուն։
(Մարկոս Է,արտաքուստ — դրսից
ոչ ինչ — չկա ինչ-որ բան, չկա մի բան
ի մարդ — մարդու մեջ
մտեալ — մտած, մտել (է), մտնելով
կարիցէ — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա
ոչ ինչ — չկա ինչ-որ բան, չկա մի բան
ի մարդ — մարդու մեջ
մտեալ — մտած, մտել (է), մտնելով
կարիցէ — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զմարդն, , զնա, ի նմանէ։Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զմարդն, , զնա, ի նմանէ։Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
ԺԴ) Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ` փոխեաց աստի անդր, եւ փոխեսցի. եւ ոչ ինչ անհնարին լինիցի ձեզ։
Եթե ունենաք հավատ մանանեխի հատիկի չափ, ասեք այս լեռանը՝ տեղափոխվիր այստեղից այնտեղ, եվ կտեղափոխվի, եվ ոչ ինչ ձեզ համար անհնարին չի լինի։
Եթե ունենաք հավատ մանանեխի հատիկի չափ, ասեք այս լեռանը՝ տեղափոխվիր այստեղից այնտեղ, եվ կտեղափոխվի, եվ ոչ ինչ ձեզ համար անհնարին չի լինի։
(Մատթէոս ԺԷ, 19)
ունիցիք — ունենաք, կունենաք, պիտի ունենաք
քան զհատն մանանխոյ — մանանեխի հատիկի չափ
ասասջիք — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք
լերինս այսմիկ — այս լեռանը
փոխեաց — փոխվիր, տեղափոխվիր
աստի — այստեղից
անդր — այնտեղ
փոխեսցի — տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի տեղափոխվի,

տեղափոխվելու է
լինիցի — լինի, կլինի, պիտի լինի
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։
Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։
ԺԵ) Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէզանձն, բարձրասցի։
Ամեն մեկը, ով բարձրացնում է իր անձը՝ կխոնարհվի և ով խոնարհում է իր անձը կբարձրանա։
Ամեն մեկը, ով բարձրացնում է իր անձը՝ կխոնարհվի և ով խոնարհում է իր անձը կբարձրանա։
(Ղուկաս ԺԴ, 11)
ամենայն — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով
բարձրացուցանէ — բարձրացնում է
խոնարհեսցի — խոնարհվի, կխոնարհվի, պիտի խոնարհվի, խոնարհվելու է
բարձրացուցանէ — բարձրացնում է
խոնարհեսցի — խոնարհվի, կխոնարհվի, պիտի խոնարհվի, խոնարհվելու է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։
զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire