Ահաբեկչություն

«Ահաբեկչություն» (լատ.՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»։ Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։ Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել։1795 թվականի դեկտեմբերին, Էդմունդ Բուրկը օգատգործեց «Ահաբեկիչներ» տերմինը Ֆրանսիական նոր՝ Դիրեկտորիա կոչվող կառավարության նկարագրության մեջ։
1858 թվականին իտալացի հայրենասեր Ֆելիչե Օրսինին Նապոլեոն III-ին սպանելու փորձ կատարելու համար նրա վրա 3 ռումբ է նետել։ Մահացել էր 8 մարդ և կային 142 վիրավոր: Այս միջադեպը կարևոր դեր է խաղացել վաղ ահաբեկչական խմբերի զարգացման համար։
Ահաբեկչությունները  լինում են․
  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) – այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց հետևում կազմակերպություն չէ կանգնած ։
  2. Կազմակերպված, խմբային – ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն): Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։
Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․
  1. Ազգայնական – հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական – կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական – ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին:
Ահաբեկչություն Հայաստանում
Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire