Անգլիայում, բացի տոնածառից, տունը զարդարում են սպիտակ ծաղկեփնջերով:
Չեխիայում Նոր տարվա գիշերը աղջիկները տնային մաշիկը գլխի վրայով նետում են դռան ուղղությամբ: Եթե մաշիկի ծայրն ընկնում է դեպի դուռը, այդ տարի կհայտնվի փեսացուն:
Շոտլանդիայում հյուր գնացողներն իրենց հետ տանում են ածխի կտոր, որով ներկում են հատուկ վառարանը և տանտիրոջ կողմից ընդունվում են որպես բարեկամ:
Հին Հայաստանում Նոր Տարվա Գիշերը պարտադիր որևէ լույս վառ էին թողում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար:
Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:
Գերմանիայում բարձրանում են աթոռի վրա և ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ թռչում դեպի Նոր տարին:
Հույները համոզված են, որ Նոր տարվա առաջին օրը չի կարելի գոռալ, ինչ-որ բան վաճառել կամ վերցնել, սուրճ խմել կամ աղալ. «այն դառն է»: Նաև Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:
Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։
Հունգարացիները հունվարի մեկին խորհրդանշորեն լվացվում են նոր մետաղադրամներով:
Չինաստանում երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։
Ֆրանսիայի գյուղական վայրերում հունվարի մեկին գնում են ջրի: Նա, ով առաջինն է եկել, ջրի մոտ քաղցրեղեն է թողնում: Հաջորդ եկողը վերցնում է այն ու դնում իր բերած բլիթը, և այդպես շարունակ:Նաև Ձմեռ պապը, կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը, Նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
Ֆրանսուհիները Նոր տարին դիմավորում են նոր ու կարմիր գույնի ներքնազգեստներով: Կարծիք կա, որ այդ սովորությունը հեռացնում է չար ու հաշվենկատ տղամարդկանց և հրապուրում լավերին:
Իսկ Իտալիայում Ամանորի գիշերը տանից դուրս են հանում հին իրերը. սա կարող է լինել եւ հագուստ, եւ սպասք, եւ կահույք։ Իտալացիները հավատում են, որ որքան շատ հին իրեր նետեն, այնքան էլ ավելի մեծ հարստություն եւ հաջողություն է սպասվում գալիք տարվա ընթացքում։
Գվինեայում Նոր տարվա օրերին փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով, պարերով ու խաղերով:
Ամանորյա տոներին ծառեր զարդարելու ավանդույթը գալիս է դեռևս Հին Եգիպտոսից: Հին Եգիպտոսում զարդարում էին արմավենիներ, այն պարզ պատճառով, որ տաք կլիմայական գոտիներում եղևնիներ ուղղակի չեն աճում:

Aucun commentaire:
Enregistrer un commentaire