Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած ոլորտի ճյուղ է։ Իմ կարծիքով Հայաստանում հանքարդյունաբերությունը ճիշտ հունով չի զարգանում։ Տարիների արդյունքը ցույց է տվել, որ մեր բոլոր հանքերից հետո առաջացել են մեծ խնդիրներ։ Խնդիրներից ամենագլխավորը բնակիչների առողջությունն է։ Այդ հանքերից դուրս եկող նյութերը առաջացնում են հարյուրավոր հիվանդություններ, որն էլ ազդում է բնակիչների վրա։ Նախկին կառավորությունը չի հասկացել և միայն իր տնտեսական շահերի համար հանքերը շահագործել են։ Բնապահպանները գրեթե դադարեցրել են Ամուլսար հանքի գործունեությունը, քանի որ գիտակցում էին, որ մեր հանքերից մեկը ևս կշահագործվեր։ Չէր լինի տնտեսական զգայուն աճ և կառաջանար այլ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ամուլսարի հարցին և ասել է ՝ «Երկու հարցի պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, Ամուլսարի հանքը շահագործելու հնարավորություն կտրվի, իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, ապա կառավարությունն այլ ճանապարհով կգնա։
Մենք ունենք մի ուրիշ հարց։ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է և եթե հանքերի գործը դադարեցվի շատ մարդիկ գործազուրկ են լինելու իսկ դա դրդելու է արտագաղթին։
Մենք ունենք մի ուրիշ հարց։ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է և եթե հանքերի գործը դադարեցվի շատ մարդիկ գործազուրկ են լինելու իսկ դա դրդելու է արտագաղթին։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire