Ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում։ Տեղի է ունեցե 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։
Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ Բացի այդ մեծ չափերի հասնող բռնաճնշումները ավելի են մեծացնում զինված մասսաների հանդես գալու վտանգը։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։ Վերջապես Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ, այս ռեֆորմները ի վերջո հանգեցնելու են հին կարգերի քայքայմանը։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire