Հանքարդյունաբերության ոլորտը կառավարության ծրագրում

Կառավարության նախատեսած ծրագրում ինձ միայն դուր եկավ այս կետը․

  • Բացահայտել ընգերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփակա­նատերերին, ստեղծել ու վարել իրական սեփականատերերի ռեգիստրը:
Ես ցանկանում եմ, որ կառավարությունը առաջնային զբաղվի այս կետով, քանի որ Հայաստանի հանքերի մեծ մասը չի պատկանում պետությանը։ Հայաստանի նախկին իշխանությունը չի գիտակցել և մեր հանքերը անիմաստ կերպով շահագործել են և ոչ մի տնտեսական զգայուն աճ չի գրանցվել։
Իսկ Իմ Քալյը դաշինքը նախատեսում է․
  • ապահովելու ենք հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակիցմեխանիզմների կիրառումը:
  • մեր քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը եւ վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը եւ կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու ենքխտանյութի եւ չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ:

Ես ընդհանրապես դեմ եմ հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։ Այս կետերում նշում են, որ ամեն ինչ կվերամշակվի, բայց ես չեմ կարծում, որ դա կիրագործվի։
Ամեն անգամ, երբ մի հանք է բացվում, այդ շրջանը դառնում է անբնակելի, քանի որ հանքարդյունաբերության համար մեր երկիրը փոքր է։ Դա վնաս է և՛ բնությանը և՛ բնակիչներին և՛ կառավարությանը։ Ավելի ցանկալի կլիներ, որ հանքարդյունաբերության ոլորտի փոխարեն զարգացնեին զբոսաշրջության ոլորտը։ Կառավարության ծրագրում զբոսաշրջության ոլորտի կետերից մեկը ասում է․
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝  էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմտուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Եթե նրանք ցանկանում են  համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորել, ապա պետք է մոռանան հանքարդյունաբերության զարգացման մասին, որովհետև դա արդեն իսկ վնասում է էկոտուրիզմին։
Շատ վատ կողմեր ունի հանքարդյունաբերությունը, բայց դրա հետ մեկ տեղ նաև տնտեսական առումով ճիշտ չի լինի, որպիսզի դադարեցվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը։ Միգուցե կլինի տնտեսական ճգնաժամ։


Aucun commentaire:

Enregistrer un commentaire