ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրածնոր- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո

2.
Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
նկուն- ընկճված
պախուրց- սանձի այն մասը, որ հեծալը բռնում է ձեռքին, սանձափոկեր
նանիր- 1. դատարկ, 2. անիմաստ
ագուցել- հագցնել
զեղծել- 1. ապօրինի գործեր կատարել,2. փչացնել
թալկանալ- ուշաթափվել
ոթել- թափել, հոսեցնել
դժնդակ- վայրագ
ճեպել- շտապել
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
հորդահոս- արագահոս
սառնորակ- վատորակ
անուշահամ- դառնահամ
կենսագիր- ձեռագիր
զբոսանավ- սուզանավ
կարմրազգեստ- լողազգեստ
գայլաձուկ- շնաձուկ
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
բարձրախոս- բարձրաձայն
դեղնակտուց- դեղնափետուր, դեղնակարմիր
ջրաղաց- ջրամբար
աշխարհամարտ- աշխարհասփյուռ
ծովածոց- ծովամարտ
լեռնագնաց- լեռնաշխարհ
սրբավայր- սրբապատկեր

Aucun commentaire:

Enregistrer un commentaire