Բացահայտչի կետադրությունը

Երջանիկ պատահականությամբ ես` խոտորջուրցի պատանիս, դուրս պրծա արյունոտ սպանդից:
Աստղերը` երկնքի այդ զառ-վառ ծաղիկները, բուրում էին երկնային ոլորտում:
Թագավորին մնում էր արագ կազմակերպել տերունական զորքը` դիմադիր բռունցքը:
Անգամ եղբայրը` Վահանն էլ զարմացավ քրոջ վերաբերմունքից:
Մանեն ակամա հիշեց եղբոր` Արմենի համեմատությունը և ժպտաց:
Մեր հերոսների նախամայրը` Ծովինարը, ջրային տարերքի անձնավորումն է:
Որպես մի հրեշտակ` նա հայտնվեց և անհետացավ:
Վանքը` իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից:
Մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր Սմբատը` իբրև մի դատապարտյալ:
Պատրիկյանը` իբրև գործազուրկ ուսուցիչ և ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր:
Այդ ծուխը` որպես սև մառախուղ, ծածկել էր գյուղերը:
Հորիզոնի վրա` մշուշի մեջ, նկատվեց  հազիվ նկատելի մի կամար:
Լճի մոտ` բարձրադիր քարակոփ ժայռի վրա, կանգնած էր մի մարդ:
Ապստամբ մարտիկները հավաքվեցին նույն օրը` երեկոյան:
Երեկոյան` արևը մայր մտնելուն պես, նրանք պատսպարվեցին քարայրներում:
Ներքևում` ձորերի մեջ, հսկա քարեր են կուտակվել:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire