ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ 16.12.2019 1.Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրիր ճիշտ բառը: ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները): բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը): գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասնական) որոշում չկայացվեց: դ. Որոշվեց հիվանդի իրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով: 2) Ո՞ ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված: 1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել 2.երեսից կախվել – թախանձել 3.արյունը ջուր դառնալ – սահմռկել 4.աչքերը փակել – ժպտալ 5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել 6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ 7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել 8. գլխին տալ — ուրախանալ 3. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից: 1.հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ 2.հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ 3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել 4.ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ 4) Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա. 1.արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել 2.արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ 3.քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի 4.պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի 5) Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից. 1.ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ 2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ 3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ 4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի 6) Գրի´ր տրված դարձվածքների իմաստները. 1.Արյունը գլխին խփել- կատաղել 2. Լեզուն բռնվել – կաշկանդվել 3. Քարը փեշից թափել- համոզվել 4.Զենքերը վայր դնել – հանձնվել 7)Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի: ……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում: Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը ԶԵՂՉՈՒՄՆԵՐ, ՇԱՂԿԱՊԻ ԶԵՂՉՈՒՄ 16.12.2019 Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ: Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ: Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է: Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է: Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու: Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու: Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում խաղաղություն էր տիրում: Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում խաղաղություն էր տիրում: 1. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները: Տեսնես՝ ինչ պատահեց հորս: Նա գիտե՝ ինչ է պատերազմը: Նա մտածում էր՝ այնքան էլ ապահով չէ Զեյթունը: Ասում են՝ նրա ջուրն ինքնահոս է: Նա հեռադիտակով տեսել էր՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին: Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել: Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ: Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով: 2. Ուղղեք կետադրական սխալները: Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում: Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց: Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը: ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԱՌԱԿ (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ) 15.12.2019 Սուրբծննդյան առակ Թարգմանություն Ժամանակին մի կոշկակար էր ապրում: Նա այրիացել էր և միայն մի փոքրիկ տղա ուներ: Քրիստոսի ծննդյան տոնի նախօրեին տղան ասում է հորը. — Այսօր Փրկիչը մեզ հյուր կգա: — Սուտ է,- չի հավատում կոշկակարը: — Դե կտեսնե՛ս , կգա: Ինքն է ինձ երազում այդ մասին ասել: Տղան սպասում է հարգարժան հյուրին, նայում է պատուհանից, բայց ոչ ոք չկա: Եվ հանկարծ տեսնում է, թե ինչպես են բակում երկու տղա ծեծում մի տղայի, ով չէր էլ դիմադրում: Կոշկակարի տղան վազում է փողոց և ցրում տղաներին, իսկ տուժած տղային` տուն բերում: Հոր հետ կերակրում են, լվանում, մազերը սանրում, և այդ ժամանակ կոշկակարի տղան ասում է. — Հայրի՛կ, ես երկու կոշիկ ունեմ, իսկ իմ նոր ընկերոջ մատները կոշիկից դուրս են եկել: Թույլ տուր նրան իմ կոշիկները նվիրել: Փողոցում այնքան ցուրտ է, դրա հետ մեկտեղ այսօր էլ տոն է: — Ինչ արած, թող քո կամքը լինի, — համաձայնում է հայրը: Նրանք կոշիկները տալիս են տղային, և վերջինս ուրախ, պայծառ տուն է գնում: Անցնում է որոշ ժամանակ, և կոշկակարի որդին դարձյալ պատուհանից չի հեռանում` հույս ունենալով, որ Փրկիչը իրեն հյուր կգա: Տան մոտով մի մուրացկան է անցնում և խնդրում. — Բարի՛ մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդ է, իսկ ես ոչինչ չեմ կերել, խնդրում եմ, օգնե՛ք, հանուն Քրիստոսի: — Մտեք ներս, պապի՛կ,- կանչում է տղան,-Աստված քեզ առողջություն տա: Տղան հոր հետ կերակրում, խմեցնում է ծերունուն, և նա հիանալի տրամադրությամբ հեռանում է: Իսկ տղան դեռ սպասում է Քրիստոսին և արդեն սկսում է անհանգստանալ: Եկավ գիշերը, փողոցում բոլոր լույսերը վառվեցին: Եվ հանկարծ կոշկակարի տղան գոռում է. — Օ՜, հայրի՛ կ, այնտեղ` սյան մոտ, ինչ-որ կին է կանգնած` փոքր երեխան գրկին: Տե՛ ս, ինչքա՜ն են նրանք մրսում: Տղան վազում է փողոց և նրանց տուն բերում: Կերակրում են, խմեցնում, և տղան ասում է. — Այս ցրտին որտե՞ղ պետք է գնան: Փողոցում բուք ու բորան է: Խնդրում եմ, թող այսօր մեր տանը գիշերեն: — Որտե՞ղ պետք է գիշերեն,- հարցնում է կոշկակարը: — Դու բազմոցին կքնես, ես` սնդուկի վրա, իսկ նրանք` մեր անկողնում: — Դե լավ, թող մնան: Վերջապես բոլորը պառկում են քնելու: Տղան նորից երազ է տեսնում, որտեղ Փրկիչը գալիս է իր մոտ և սիրալիր ասում. — Իմ հրաշք, միշտ երջանիկ եղիր: — Աստված, իսկ ես քեզ ցերեկն էի սպասում,- ասում է տղան: Իսկ Աստվածն ասում է. — Իմ թանկագին, ցերեկը ես արդեն երեք անգամ եկել եմ քեզ մոտ: Եվ երեք անգամն էլ դու ինձ ընդունել ես այնպես, որ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի: — Աստվա՛ծ, ես չգիտեի: Այդ ե՞րբ: — Այո, չգիտեիր, բայց միևնույնն է, ընդունեցիր: Առաջին անգամ ոչ թե տղային փրկեցիր չարագործների ձեռքից, այլ` ինձ: Շնորհակալ եմ քեզ, իմ հարազատ: — Աստվա՛ծ, իսկ երկրորդ անգամ ե՞րբ եկար: Ես անընդհատ պատուհանից նայում էի,- հարցնում է կոշկակարի տղան: — Իսկ երկրորդ անգամ մուրացկանը չէր, այդ ես էի եկել ընթրիքին: Հորդ հետ չորուկն էիք ուտում, իսկ ինձ տոնական թխվածքը տվեցիք: — Դե, գոնե երրորդ անգամ ճանաչեի քեզ, Աստված: — Իսկ երրորդ անգամ մորս հետ գիշերեցի այստեղ: — Ինչպե՞ս թե: — Մի անգամ ստիպված եղանք Հերովդեսից փախչել Եգիպտոս: Այդպես դուք ինձ ու մորս սյան մոտ գտաք, ինչպես եգիպտական անապատում գտան, և տեղավորեցիք ձեր ապաստանում: Հավերժ երջանիկ եղիր, սիրելի՛ս: Առավոտյան տղան արթնանում է և առաջին հերթին հարցնում. — Որտե՞ղ են երեխան ու կինը: Նայում է շուրջը, բայց ոչ ոք չկա: Կոշիկները, որը երեկ աղքատին էր նվիրել, նույն տեղում դրված էին, տոնական տորթը` նույնպես: Իսկ սրտում այնպիսի աննկարագրելի ուրախություն էր, որը երբևէ չէր զգացել: ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 09.12.2019 Համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություններ: Համադասական շաղկապներն են՝և, ու, բայց, սակայն, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և անյպես, և՛… և՛, կա՛մ … կա՛մ, ո՛ւ … ո՛ւ, թե՛ … թե՛, ո՛չ … ո՛չ: 1) Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում: 2) Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ: 3) Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով: 4) Թողել եմ ներքև և՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ: 5) Ո՛ չ հայրենիք ունի, ո՛ չ տուն, ո՛ չ անուն: 6) Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան: 7) Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր: 8) Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ: 9) Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը: 10) Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ: 11) Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր: 12) Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը: 13) Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ: ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 05.12.2019 Տրված բառերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Միջօրեական, ակնհայտ, երեվութական, հանդիպակաց, վերարկուի, խարխափել, խորթանալ, տաղտկալի, տախտակ, անբասիր, որևէ, երբևիցե, արքայորդի, երբեք, երբնաթույր, նախկին, վեհապանձ, քմահաճ, աղբյուր, վառվռուն, դարպաս, բևեռային, խավյար, խորազնին, գիշերօթիկ, անօթևան, սաղարթախիտ, ոսկեվազ, ամբարտավան, ակնդետ, դեղնազօծ, ուղևոր, խճուղի, պատշգամբ, էական, դշխուհի: Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը: Շիկանալ-շեկ, գթասիրտ-գութ, գիրություն-գեր, կուտակել-կույտ, իջվածք-, ընձառյուծ-ինձ, թխպոտ-թուխպ, ձուլագործ-ձույլ, սնափառ-սույն, բքախեղդ-բուք, ածխահատ-ածուխ, չվերթ-չիվ, ուղղակի-ուղիղ, բուժում-բույժ, ուղեվարձ-ուղի Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ: Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային: Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը: Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա: ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1) Գորշացած պատերին կախված էին աքցաններ,  խարտոցներ, դաշույններ, զենք, զրահ, սաղավարտներ,  վահաններ:
2) Ծանր, ճնշող շոգ էր լցվել Որոտանի կիրճը:
3) Սիրում եմ աստղերի աշխարհը, գիշերային խորհրդավորությունը:
4) Արամը, Հասմիկը, Հրաչյան հավաքվել էին քաղաքի բուսաբանական այգու մոտ:
5) Խոր լռության մեջ լսվում էին գորտերի կռկռոցը, չորացած տերևների ճռճռոցը, թռչունների խոր կռինչը:
6) Նրանք վառ ու արտահայտիչ կերպով նկարագրում էին գույնզգույն ծաղիկների, ծառերի, գետերի, ամպերի գույներն ու երանգները:
7) Երեկոյան ստվերները պառկում են հուռթի արտերի, արոտամարգերի, խոտհարքերի վրա, ձգվում են, երկարում, հետզհետե աներևութանում, անէանում:
8) Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ, սկսեց խորհել:
9) Բերկրանքից նա արթնացավ ու երեխայի պես տխրեց փախչող, անէացող երազի համար:
10) Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևի ափսեին:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire