Ուղիղ և անուղղակի խնդիր


Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:
Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:
Երկինքը ծածկվեց ամպերով:
Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:
Առաջադրանքներ
Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
  • Հանցագործը քննադատվում էր դատավորից:(ո՞մ կողմից)
  • Բնությունը փոխվում է թափոններից : ( ինչի՞ց )
  • Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից : (ինչի՞ց)
  • Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով: ( ինչո՞վ )
  • Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :(ինչո՞վ)
Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում: Համեղ ընթրիքը պատրաստվում է աղջկա կողմից:
Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը: Նրա խարխուլ կացարանքը քանդվել է երկրաշարժից:
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին: Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:
Ամպերը պատեցին  երկինքը: Երկինքը պատվեց ամպերից:
Տանտերը ներս հրավիրեց հյուրերին: Հյուրերը ներս հրավիրվեցին տանտիրոջ կողմից:
Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց: Քամուց հալածում էին մառախուղի թանձր քուլաները:
Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից: Սիմոնը արագ լրացրեց  հինգ դիմում:
Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից: Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշակերտներին:
Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով: Բերրի պտղաշառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց: Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire