Կայուն զարգացում

Կայուն զարգացում փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։ Հիմնականում խոսքը մարդկային կյանքի որակի ապահովման մասին է։1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից հետո աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

Նպատակ 1։ Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով
Նպատակ 2։ Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը
Նպատակ 3։ Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից
Նպատակ 4։ Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ
Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին
Նպատակ 6։ Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն
Նպատակ 7։ Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն
Նպատակ 8։ Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար
Նպատակ 9։ Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը
Նպատակ 10։ Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև
Նպատակ 11։ Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն
Նպատակ 12։ Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ
Նպատակ 14։ Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը
Նպատակ 15: Անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում
Նպատակ 16։ Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը
Նպատակ 17։ Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման


Ուսումնասիրելով բոլոր նպատակները չեմ կարող առանձնացնել ամեն-ամենակարևորը, քանի որ բոլոր նպատակները մեր օրերի հիմնական խնդիրներն են և լուծելով մեկ խնդիր հեշտացնում ենք մյուս խնդիրների լուծումը։ Կարծում եմ, եթե մենք ծանոթացնենք և ավելի շատ խոսեք կայուն զարգացման նպատակների մասին, ապա հասարակությունը տեղեկացված կլինի: Անկեղծ, իմ համար զարմանալի է, որ այս դարում դեռ չի լուծվել մաքուր ջրի խնդիրը: Մեր շրջակա միջավայրում նույնպես պետք է իրագործենք այս նպատակները: Մենք հիմա ագահորեն օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսները ու ամեն օր մի նոր հանքի մասին ծրագիր կազմում: Էլ ի՞նչ կմնա ապագա սերունդների համար: Գետերի վրա հէկ-եր են կառուցել,  աղբն ամեն ուր է, Երևանը գերծանրաբեռնված է: Ապագա սերունդների համար այլևս տարական բնակվելու պայմաններ չի լինի: Միայն էկոլոգիական խնդիրները չեն, որ մեր կյանքին վտանգեն սպառնում: Տգետ հասարակությունից կարող է առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Լավ կլինի բոլորով  համախմբվենք և փորձենք մեր ու ապագա սերունդների կյանքը բարելավել: 

Աղբյուրներ.
https://www.un.am/hy/p/sustainabledevelopmentgoals

Aucun commentaire:

Enregistrer un commentaire