Այս շաբաթ նույնպես շարունակում եմ առցանց ուսուցումս և կատարելու եմ հետևյալ առաջադրանքներն ու նախագծերը։
Նախագծեր
1. Կարդում ենք Սահյան
2. Ցույց պլաստիկի դեմ
2. Ցույց պլաստիկի դեմ
3. Տեխնովացիա
4. Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ
4. Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ
Առաջադրանքներ
1. English-listening exercises
2. Հայոց լեզու-գործնական աշխատանքներ
2. Հայոց լեզու-գործնական աշխատանքներ
3. Մաթեմատիկա- ըստ դասացուցակի մասնակցելու եմ տեսադասերին և առաջդրանքները հրապարակելու եմ Google Classroom-ում
Նաև չեմ մոռանում ինքնակրթության մասին։ Այժմ կարդում եմ երկու գիրք, մեկը անգլերենով Հարուկի Մուրակամիի պատմվածքները, իսկ հայերեն ընթերցում եմ Լևոն Շանթի «Հին աստվածներ» գիրքը։ Առիթը բաց չեմ թողել և գրանցվել եմ տարբեր հետաքրքիր օնլայն դասընթացների։ Դրանց շնորհիվ սկսել եմ սովորել նոր ծրագրավորման լեզու և հագուստի մոդելավորում։ Իհարկե, չէի կարող այս ընթացքում չսկսել մի սերիալ, որը վաղուց ցանկացել եմ դիտել և հիմա շատ մեծ ոգևորությամբ դիտում եմ "La casa de papel"-ը։ Ֆիզկուլտուրայիս դասերն էլ լրացնում եմ առավոտյան յոգայով։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire