Մեր ընտանիքում գրեթե բոլորը սեբաստացի են կամ եղել են սեբաստացի: Մայրս, ավարտելով կրթահամալիրը, որոշեց, որ իր երեխաները նույնպես պետք է հաճախեն«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առաջինը քույրս ընդունվեց կրթահամալիրի Նորդպրոց, հետո, երբ արդեն իմ դպրոց գնալու ժամանակն էր, ես էլ ընդունվեցի Նոր դպրոցիառաջին դասարան, իսկ այդ ընթացքում եղբայրս սկսել էր իր սեբաստացիական ուղին մերմանկապարտեզում: Ի տարբերություն եղբորս` մանկապարտեզ չեմ հաճախել:
Հպարտանում եմ, որ ինձ սեբաստացի եմ կոչում և միշտ պահը բաց չեմ թողնում, որպեսզի մեր դպրոցը գովաբանեմ: Անհնարին երևույթ է չխոսելս:
Ցավոք սրտի, այս ուստարին վերջինն է լինելու ինձ շատ հարազատ դարձած լուսավորդպրոցում: Փոքրիկ Անուշն արդեն շրջանավարտ է: Տասներկու տարվա ձեռքբերումներսանվերջ կարող եմ թվարկել: Այնքան էլ շատ են, որ մեկ-մեկ մոռանում եմ, թե ինչեր եմ հասցրելիրականացնել, կամ ձեռք բերել մեր բաց ու ստեղծագործական միջավայրում:
Ինձ համար առայսօր ամենա-ամենամեծ ձեռքբերումս ճամփորդելն է թե՛ Հայաստանով մեկ, թե՛ Հայաստանից դուրս: Ճիշտ է, այս տարի համաճարակի պատճառով որոշճամփորդությունների չմասնակցեցի, սակայն գիտեմ մեր ճամբարները միշտ բաց են և ամենպահի էլ կրկին կկարողանամ ճամփորդել:
Ճամփորդելու հետ համատեղեցի իմ հոբբին` լուսանկարչությունը, ու հիմա ունեմաննկարագրելի ֆոտոշարքեր: Վերջին չորս տարվա ընթացքում եմ սկսել ուսումնասիրելլուսանկարչությունը և ամեն ֆոտոշարքիցս զգացվում է տաբերություն, թե ինչքան եմ հմտացելիմ գործում: Սիրում եմ հանրությանը ցույց տալ իմ աչքերով տեսած աշխարհը:
Ի՜նչ փորձությունների միջով ասես չեմ անցել, բայց ամենաէմոցիենալ ու հիշվող պահերից մեկն է իմ դպրոցից դուրս գալը: Գրեթե ամեն տարի այդ հարցի շուրջ կանգնել եմ: Եղել են պահեր, որ ինքս եմ ցանկացել դուրս գալ: Շատ հետաքրքիր էր, թե այլ հանրակրթական հաստատություններն ինչպիսին էին: Նաև ժամանակ է եղել, որ ծնողներս են դա ցանկացել, բայց վերջում եկանք մի ընդհանուր կետի, որ ես ոչ մի այլ տեղ ազատ չեմ կարող սովորել: Հիմա այս տողերը գրելուց հուզվել եմ, և իրոք գնահատում եմ այն մարդկանց ովքեր ինձ կրթում են և շարունակելու են կրթել: Ճիշտ է, ավագ դպրոցում ավելի շատ ինքնակրթվել եմ, բայց հաճելի է, երբ կողքիս կան ուսուցիչներ, ովքեր նաև իմ կյանքի ընկերներն են, ամեն պահի ինձ օգնում են և ուղղորդում: Դեռ շատ ու շատ փորձություններ ունեմ սպրելու: Դպրոցիս վերջին ամիսներն են և կարանտինի ժամանակ միայն օրերն էի հաշվում, թե, երբ եմ կրկին հաճախելու: Մի փոքր էլ տխուրմ եմ, որ պարապունքներս ավելի շատ են և առջևում ունեմ ավարտական քննույթուններ: Դ նույնպես կհամարեմ արկածներիցս մեկը, որովհտեև մեզ նման բաց, ազատ կրթական միջավայրում քննություն կոչվածը չկա: Դրա համար միայն ուրախ եմ, որ ամեն տարի ոչ թե գրել եմ կիսամյակային գրավոր այլ ամփոփել եմ իմ կատարած ամբողջ աշխատանքն ու հաշվետվության տեսքով ներկայացրել:
Մարդը պետք է ինքնակրթվի, կարողանա ընտրի և ստեղծի իր կյանքը թե՛ դպրոցում, թե՛ հասարակությունում: Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամարիլում ոչ միյան սովորական աշակերտ եմ այլ նաև ազատ քաղաքացի:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire