Հասարակագիտություն

Գենդերային հավասարություն
Մի շարք երկրներում կանայք և տղամարդիկ ունեն հավասար ուժեր: Բայց Հայաստանում, ոչ բոլորն են հասկանում «գենդերային հավասարություն» հասկացողությունը: Օրինակ ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ կինը միայն կարող է երեխա ունենալ և զբաղվել միայն երեխայի դաստիարակությամբ: Սակայն կինը նաև կարող է կառավարել երկիրը, անել այն ամենը ինչ կարող է անել տղամարդը: Բայց մի քանի երկրներում նաև Հասյատանում, տղամարդկանց թվում է, որ կինը պետք է երեխա ունենա և նստի տանը: Տնաից դուրս չի կաորղ գալ ընկերների հետ հանդիպելու համար, միայն պետք է նստի տանը և տնային տնտեսությամբ զբաղվի:
Շատ անգամներ ենք քննարկել այս թեման դպրոցում և այդքան էլ հաճելի պատասխաններ չեմ լսել տղաների կողմից: Ես կարծում էի, որ այս սերնդի տղաներն էլ են ազատ մտածում: Նույն պատասխանները հնչեց, որ աղջիկները ոչինչ չեն կարողանում անել, միայն երեխա են կարողանում պահել: Ամենաշատը չեմ սիրում այն, որ մեծ եղբայրները այսպես ասած կառավորում են իրենց քույրերին: Ճիշտ է, ես չունեմ մեծ եղբայր, բայց շատ անգամներ եմ լսել ընկերուհիներից, որ նրանց ասում են վեցից հետո տանը լինես, կամ սա մի հագի այն մի հագի: Սկսենք նրանից, որ ամեն մի անձ ունի իր անհատական կյանքը և նա է իր կյանքի ղեկավարողը:

 Հայերի մի մասը ունի մի խնդիր, երբ տեսնում են սևամորթ մի մարդու, սկսում են շատ վատ ռեփլիկներ թողնել: Կամ երբ տեսնում են ազատ հագնվաց աղջիկների (երբ նրան ընդանրապես չի հետաքրքրում, թե հայ «տղա» կոչվածը ինչ կասի իր հետվից) միանգամից կարող ես լսել ժարգոնային «Արա տեսար ինչ էր հագել» արտահայտությունը:  Եթե մեր երկիրը անկախ և ազատ է, ապա մարդն էլ պետք է անկախ լինի և ազատ մտածի: 

Aucun commentaire:

Enregistrer un commentaire