Գրականություն

Եղիշե Չարենց «Տաղ անձնական»


  • բանավոր ներկայացրու
  • գրավոր վերապատմիր
Զատկի տոնը Հայաստանում
Զատիկը բնության զարդոնք խորհրդանշող տոն է: Առաջ ասում էին, որ ատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ: Հետո, կապնլվելով լուսնային օրացույցի հետ դարձավ շարժական տոն: Փետրվարի վերջին օրին,ընտանիքներում մարդկից ձեռքները մի փայտ առաց, այդ փայտով խփել են հատակին, կամ պատերին և ասել են.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Սրանով, տներից վտարվել է ձմռան վերջին ամիսը: Հետո, սկսել են իրենց գարնանային վարուցանքը: Իսկ մանուկներըգունավորված ձևերը ձեռքներին ձևակռիվ են խաղացել: Զատկին նաև ընդունված էր զարդարել Կենաց ծառը: Ծաղկամանների, կժերի կամ կճուճների մեջ դնում են չորացած ծառի ճյուղեր, որոնք հավաքել են իրենց այգիներից և զարդարում են զանազան ասեղնագործած ձվերով:


Այսպիսով Քրիստոսի Հարությն տոնից առաջ եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույսի Սուրբ Պատարագ:  հգրըե, հսրետագ բդգհրևե ծա յև Քրիստո: Երբ ցանկանում էր նրնա մարմմարի վրա յուղ սրել գալիս է տեսնում է, որ քարը բաց է իսկ փոսի մեջ ոչինիչ չկա: Հետո Նրան ինչ որ մեկը ասում է, որ Հարություն է առել: Ձուն նշանակում է մեր երկիր մոլորակը: Իսկ երբ կարմիր ենք ներկում դա խորհրդանշում է Քրիստոսի արյունը` որ թափվեց: 


Թարգմանություն
10 փաստ տիեզերքի մասին 
1) Մեկ միլիոն Երկիր մոլորակ կարող է տեղավորվել արևում: Արևը համարվում է միջին չափի աստղ:

2) Տարիներ շարունակ ենթադրվում էր, որ Երկիրը միակ մոլորակն էր մեր արեգակնային համակարգում, որ ունի ջուր: Բայց վերջերս Նասա-ն ապացույցեց, որ Մարս մոլորակի վրա նույնպես ջուր կա:

3) Գիսաստղերը արեգակնային համակարգի ստեղծումից մնացած մնացորդներ են, իսկ արեգակնային համակարգի ստեղծումը եղել է մոտավորապես 4.5 բիլիոն տարի առաջ: Գիսաստղները կազմված են ավազից, ածխաթթու գազից և սառույցից:

4) Դուք չեք կարող քայլել Յուպիտերի, Նեպտունի, Սատուրնի կամ Ուրանի վրա, քանի որ նրանք չունեն կոշտ մակերես:


5)Ըստ գիտնականների տիեզերքում կա 500,000 կտոր տիեզերական աղբ: Միջազգային Տիեզերակայարանից ինչ որ իրեր, կամ տիեզերանավերից բեկորներ և այլն:

6) Ամեն տարին մեկ, մի մեքենայի չափ ունեցող աստեորիդ է մտնում Երկրի մթնոլորտ, բայց այն այրվում է նախքան մեզ հասնելը:

7) Ամենամեծ աստեորիդը, որը հայտնի է մարդուն դա Վետտան է: Այն երեք անգամ մեծ է Էվերեստից:

8) Տիեզերքում աստեղերն ավելի շատ են, քան Երկիր մոլորակի վրայի ավազի հատիկները:



9) Մայրամուտը մարսի վրա կապույտ է լինում:

10) Եթե դուք կարողանայիք ինքնաթիռով թռնել Պլուտոն, ապա դա կտևեր 800 տարի:



Նկարի հղումը:

Ամեն ինչ տիեզերքի մասին

Նախագծի նպատակը
Ի՞նչ է տիեզերքը: Ի՞նչ հրաշալիքներ կան տիեզերքում: Այս հարցերը գրեթե բոլորիս հետաքրքրում: Եվ այդ հարցերը իմանալու համար մենք փորձում ենք ինչ-որ տեղեկություններ ձեռք բերել: Տիեզերքի մասին շատ հետաքրքիր նյութեր կան, բայց սովորաբար այդ նյութերը լինում են օտար լեզվով: Ընկերներիս հետ որոշեցինք, որ կարող ենք այդ նյութերից մի քանիսը թարգամնել: Թարգմանելուց հետո այն կթողարկենք, որպիսզի հասանելի լինի բոլորին: Թարգմանությունների շնորհիվ մեզ համար ավելի հեշտ կլինի գտնել մեր հարցերի պատասխանները, կամ ուղղակի հետաքրքիր տեղեկություններ կիմանանք տիեզերքի և նրա գաղտնիքների մասին: 

Քառյակներ


Հարսանեկան արարողության ավանդություններն և ծեսերը
 
Շատ զույգեր իրենց հարսանեկան արարողության ավանդույթները վերցնում են այլ հավատքներից և մշակույթներից: Կարող եք բերված օրինակներից ինչ-որ մեկը վերցնել ձեր հատուկ օրվա համար:
Միասնական մոմավառությունը
Քրիստոնեկան շատ արարողություններում, հարսի ծնողները մոմ են վառում այնուհետև փեսայի ծնողները վառում են մյուսը: Հարսն և փեսան օգտագործում են այդ երկու մոմերը, որպիսի վառեն երրորդը, ավելի մեծ մոմ իրենց համար: Այս ծեսը ներկայացնում է երկու ընտանիքների միավորումը մի սիրով, որը վառվում է պայծառ ինչպես բոցը:
Փեսացուի թռիչքը
Աֆրո-ամերիկացի զույգերը ի նշան իրենց նախնիների հարգանքի երբեմն ընտրում են ժապավենագործ ցախավելի վրայով ցատկելու ծեսը:Սա մի ծես է, որը ստեղծվել է ստրակիտարական ժամանակներում, երբ ստրուկների նիջև ամուսնությունը ապօրինի էր:

Նշանադրություն
Այս ծիսակատարությունը ծագել է Մեծ Բրիտանիայում հեթանոսական ժամանակներում: Հարսն ու փեսան ժապավենով միասին կապում են իրենց ձեռքերը, խորհրդանշելով իրենց կյանքի միացումը: Այսօր, շատ ձույգեր դա անում են մատանիների փոխանակումից առաջ կամ հետո:
·         Նոր ավադույթը հիմնված են հնի վրա
·         Ոչ կրոնական վայրում նստելու համար,  նստատեղերը դասավորում են շրջանաձև փոխարենը ունենալով երկու կողմեր  և այստեղ  բարձրաձայնում ես քո խոստումները շրջապատված ընկերներով և ընտանիքի  անդամներով:

Կամ ինչո ՞ւ աթոռները չփոխարինենք բազմոցներով կամ նստարաններով: Դրսում արարողությունների համար, հյուրերը նստում են շորով ծածկված ծղոտե նստարաններին, պիկնիկի ծածկոցներին կամ նույնիսկ մեծ Մարրոկոյի ոճով բարձերի վրա :
·         Ո ՞վ է ասում, որ ձեր փոքրիկ մատանի բերողը պետք է այն բարձով բերի: Պատկերացրեք ձեր մատանիները վարդագույն խեցիի մեջ: Կամ մանկության երաժշտական արկղը, կամ այլ նոստալգիկ իր կարող է ծառայել որպես բարձ:
Հարսանեկան հրավիրատոմսը ներառում է զույգի անունները, հարսանիքի օրը և համառոտ տեղեկություն արարողությունի մասին, ընթերցումներով, երաժշտության հավաքածուն և բոլոր նվագողների անունները: Բայց ձեր ծրագիրը նաև հնարավորություն է տալիս լուսաբանել ձեր հարսանիքի ոճը: Օրինակ հրավիրատոմսը կարող են կազմել ատլասե ժապավենով` քո հարսաինքի գույներով կամ տպել դրանք թղթի վրա ոսկեջուր եզրերով: Խնդրեք ձեր հրատարակչին, որ հրավիրատոմսը տպելիս տպի նաև ձեր սիրելի խորհրդանշի կամ ծաղկի նկարը: Կամ ստեղծեք ձեր յուրահատուկ ոճը ձեր համակարգչով: Եվ ուրախացրեք ձեր ծնողներին անակնկալ շնորհակալության ուղերձով, պաշտոնապես տպագրված այնպես որ տեսնեն ձեր բոլոր հյուրերը:

Վարդի շնորհանդես
Որոշ հարսնացուներ և փեսաներ արարողությունից առաջ կներկայացնեն մեկ վարդ (սիրո խորհրդանիշ) իրենց մայրիկներին `ի նշան սիրո և երախտագիտության:

Մեդալի
ոնի շնորհանդես
Հասրանիքում, որը ներառում է նախորդ ամուսնությունից երեխաներ, նոր խորթ ծնողը կարող է  կողակցի երեխային հարսանեկան արարողության ժամանակ նվիրել մեդալիոն, կախազարդ, կամ ինչ որ զարդի կտոր: Այնպիսի  նվերը, ինչպիսին զույգի մատանիներն են, ներկայացվում են որպես նոր ստեղծված նտանիքի անդամներից յուրաքանչյուրի նկատմամնբ նվիրվածության խորհրդանիշ:

Թարգմանությունը անգլերենից հայերեն կատարեցի ես:



§  կարդա Տրնդեզի մասին նյութը, 7-10 նախադասությամբ գրավոր վերապատմիր, տեղադրիր բլոգում
Փետրվարի 13-Ի երեկոյան մարդիկ եկեղեցուց մոմեր էին վառում ու տանում։ Մինչ այդ տան կտուրների վրա դեզեր կային պատրաստած ու այդ մոմերով պետք էր վառել այդ դեզերը։ Առաջինը կրակի վրայով թռնում էր տան տիկինը, որպիսզի տունը չար ուժերից ազատվեր։ Այնուհետև պետք էր այդ տարում ամուսնացած երիտասարդները ցատկեին, իսկ չամուսնացած աղջկա շորը, եթե այվրում է, ապա նա ամուսնանալու է։ Տրնդեզի ցուխը մեծ նշանակություն ունի։ Կրակի ցուխը տարբեր բաների համար են օգտագործում օրինակ՝ լցնում էին հավերի բնում, որ Զատկի համար շատ ձու տան։ Տոնի ժամանակ փոխինդն ուտելը պատադիր է։ Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից կերակրատեսակներ: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների:
§  բանավոր ներկայացրու դասարանում




§  կարդա Բարեկենդանի մասին նյութը, 7-10 նախադասությամբ գրավոր վերապատմիր, տեղադրիր բլոգում
Բարեկենդան տոնը բառացի առաջացել է բարի և կենդանություն բառերից։ Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ։ Բարեկենդանը սիրված, ժողովրդական տոն էր, որ հայ ժողովրդի կողմից  ընկալվել է որպես ամենաազգային տոնը: Բարեկենդանին տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա և հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանից հետո սկսում է Մեծ պահքի քառասունօրյան։ Պահքին չի կարելի ուտել միս, հայհոյել, շատ խոսալ և ստել, պահքի քառասունօրյան՝ պայմանավորված է նրան, որ Քրիստոսը անապատում 40 օր աղոթել է՝ առանց ուտելու և խոսալու։  Երբ Բարեկենդանն ավարտվում  էր, մեծերը հոգնած գալիս են տուն, իսկ երեխաները թմբուկ նվագելով և աղմկելով էին գալիս։ Տղաները հագնում էին աղջիկների շորերը, իսկ փոքրերը մեծերի։ Կերպարանափոխված և դիմակավորված ծեսերին՝ մեծ սիրով մասնակցում էին՝ համ մեծերը, համ երեխաները։ Երեխաներըը խաղում էին որևէ սրամիտ սյուժե։ Նրանք պետք է առանց նշված գիծը անցնելով ընկույզը գցեին փոսերից մեկում։



Մեկնարկեց հունվարյան ուսումնական ճամբարը

Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը:
Մեր առավոտը սկսեցինք  ընդհանուր պարապմունքով, պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Այնուհետև սկսեցինք շրջել ավագ դպրոցով: Ում հետ խոսեցինք (իսկ մենք ում հետ չխոսեցինք...) ունեին իրենց անհատական կամ խմբային նախագծերը: Օրինակ` ընկեր Էլենը ներկայացրեց, որ սովորողների հետ պատրաստվում է իրականացնել մշակութային նախագիծ` նվիրված Երևանի 2800 ամյակին: Ընկեր Իրինան պատմեց, որ ներկայանալու են  ռադիոթատրոնով: Ընկեր Անին զբաղված էր հունվարի 26-ին կայանալիք հարսանեկան ծեսի բեմադրությամբ` հարսանեկան երգեր էր սովորեցնում: Ընկեր Հերմինեի մոտի սովորողները զբաղված էին մաթեմատիկական խնդիրներով:  Տիկին Ելենան 9-րդ դասարանցիների հետ զբաղված էր ընթերցողական նախագծերով, իսկ 10-րդ դասարանցիները թարգամոնւթյուններ էին կատարում: Տիկին Սիլվան սովորողների կողմից թարգմանված տեքստը պատրաստվում էր թողարկել:

Հա, մի բան էլ, այս ամենը հիշելու համար մենք հեռախոսով ձայնագրում էինք ուսուցիչներին և սովորողներրին, հետո լսում, նոր միայն գրում:
Այս պահին Ավագ դպրոցի ընթերցասրահում 12-րդ դասարանցիները հանդիպում են տիար Բլեյանին: Հանդիպման մասին կներկայացնի մեր ընկերուհին` Անգելինան:

Լրատվությունը պատրաստեցին 9-րդ դասարանի սովորողներ Եվա Բերբերյանը և Անուշ Թադևոսյանը: 

Վ․ Տերյան «Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»





§  Փորձիր վերլուծել «Ալպիական մանուշակը» պատմվածքը
§  Ակսել Բակունցի ստեղծագործությունները շատ եմ սիրում։ Սիրում եմ, թեինչպես է Բակունցը նկարագրում բնությունը, կամ մարդկանց։ Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր, կարդացի մի շնչով: Ստեղծագործությունը չձանձրացրեց ինձ, ես ավելի հետաքրքրությամբ կարդացի այն, քան ակընկալում էի։ Սկզբում երբ կարդում էի, ինձ թվում էր, որ ստեղծագործությունը ալպիական մանուշակի մասին է լինելու, որը աճում էր ինչ-որ տարածքներում։ Բայց ստեղծագործությունը երեք ձիավորների մասին է: Նրանք ճանապարհ էին ընկել դեպի Կաքավաբերդ գանձը գտնելու համար: Ձիավորներից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, մյուսն էլ լավ գիտեր Կաքավաբերդ տանող ճանապարհը և ուղեկցում էր նրանց: Պատմվածքում ամենից շատը խոսվում էր նկարչի մասին: Նկարչին ավելի հետաքրքում էր մանուշակները, բնությունը, հնագետին՝ քարերը և նա երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջ նմանացնում էր իր ծանոթներից մի կնոջ որովհետև, այդ երկու կիները իրար շատ էին նման: Հնագետը և գյուղացին իրար էին նման, սակայն հնագետը քաղաքացի էր և զարգացած, բայց մարդը գյուղացի: Երկուսին էլ հետաքրքրում էր գանձը, որը նշված էր գրքերում, սակայն հնագետին համար գանձը ավելի հռչակավոր դառնալու համար էր, իսկ գյուղացուն՝ կով և ոչխար գնելու համար: Երկուսին էլ չեր հետաքրքրում ալպիական մանուշակը: Նկարիչը երբեք չէր նմանվում հնագետին և գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ նկարչի մասին էր, և նկարչին միայն հետաքրքրում էր ալպիական մանուշակը և գյուղացու կինը, որոնց իրար էր նմանացնում:

Երջանիկ արքայազնը (փոխադրություն)
Քաղաքից վեր, երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը: Ամբողջությամբ պատված էր ոսկու թերթերով: Մի ծիծեռնակ գիշերը քաղաքի վրայով թռչում էր: Նրա ընկերերները վեց շաբաթ առաջ չվել էին Եգիպտոս:  Ծիծեռնակը սիրահարված լինելով մի եղեգնիի, ուշացել էր և չէր հասցրել թռչել նրանց հետ: Ընկերերներին հասնելու համար ծիծեռնակը մի ամբողջ օր թռավ և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Ծիծեռնակը կանգ առավ արքայազնի արձանի ոտքերի մոտ: Երբ գլուխը դրեց թևի տակ, որպիսզի քնի, ջրի մի կաթիլ ընկավ վրան: Հետո երկրորդ կաթիլը, երրորդ կաթիլը: Նայեց երկնքին,ամպի կտոր չկա, բայց անձրևում էր: Նայեց ու տեսավ, որ  արքայազնի աչքերից կաթիլները գլորվում էին ոսկյա այտերից ցած: Արքայազնից հարցրեց, թե ինչու է լաց լինում: Արքայազնը պատասխանեց, որ երբ նա մարդկային սիրտ ուներ, չգիտեր` արտասունքն ինչ բան է: Ապրում էր պալատում, պալատից դուրս չգիտեր ինչ կար: Նա շարունակում է պատմել, որ իր կանգնած տեղից տեսանելի է ամեն ինչ: Մի աղքատիկ տնակ է տեսնում: Պատուհանի մոտ նստած էր կին: Կինը ծեր էր, կնճիռներով, ձեռքերը կոշտացած, ասեղներով ծակծկված: Այդ կինը թագուհու զգեստի համար ծաղիկներ էր կարում: Սենյակի անկյունում նրա հիվանդ տղան էր պառկել: Նա ջերմում էր և նարինջ էր ցանկանում: Արքայազը ծիծեռնակից խնդրում է, որ իր սուրհանդակը դառնա: Բացատրեց, որ նա տեղից չի կարողանում շարժվել և ցանկացավ, որ իր աչքի շափյուղներից մեկը վերցնի և հասցնի այդ ընտանիքին: Ծիծեռնակը ասաց, որ նրան սպասում են Եգիպտոսում, բայց չմեռժեց արքայազնին: Նա թռավ, հասավ աղքատ ընտանիքին: Շափյուղը դրեց մատնոցի կողքին և վերադարձավ: Ծիծեռնակը կիսվեց, որ շատ տարօրինակ է, որ չի մրսում այս ցրտին: Արքայազն պատասխանեց, որ բարի գործ է կատարել:
Հոջորդ գիշերը արդեն լիալուսին էր: Ծիծեռնակը ցանկացավ գնալ, բայց արքայազն խնդրեց, որ այս գիշերն էլ մնար նրա հետ: Պատճառաբանեց, որ քաղաքի ծայրի ներքևի հարկում մի երիտասարդ է տեսել: Նա ցանկանում է աշխատել, բայց սառել է: Նա խնդրեց, որ աչքի մյուս շափյուղն էլ կտուցով հաներ և հասցներ այդ երիտասարդին: Ծիծեռնակը ասաց, որ նրա ընկերները արդեն բույն են հյուսել, նա անկարող է: Ծիծեռնակը այս գիշերն էլ մնաց և կատարեց արքայազնի խնդրանքը: Վերադառնալով, նա նկատեց, որ արքայազն արդեն  կույր է: Որոշեց այլևս Եգիպտոս չգնար: Արքայազն կույր լինելով, չէր տեսնում, թե ինչ է կատարվում քաղաքում: Խնդրեց, որ ծիծեռնակը թռչի քաղաքով և տեսնի ում է օգնություն պետք: Նա ասաց, որ իր վրայի ամբողջ ոսկին թերթ առ թերթ բաժանի մուրացկաններին և անապահով ընտանիքներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերք պոկեց: Հասրեց ոսկու կտորները բոլորին: Արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ:


Մի օր էլ առատ ձյուն տեղաց: Ցրտի պատճոռով ծիծեռնակը չդիմացավ: Այքարազնին սիրելով` չէր լքել նրան: Անշնչացած ընկավ արքայազնի ոտքերի տակ: Եվ այդ պահին ինչ որ ճարճատյուն լսվեց: Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ: Աշխարհում իսկապես ցուրտ էր... 


Գրականություն-Ակսել Բակունց
§  Ակսել Բակունցի մասին կարդացածը գրավոր վերապատմել
§   
§  Գուրգեն Մահարու հուշերից
Բակունցն և Եղիշե Չարենցը մեծ բարեկամներ էին։ Նրանց բերկամություննը սկսվեց հենց այն պահից, երբ նրանք ցանոթացան։ Բարեկամությունն տևեց մինչև վերջ, որը ունեցավ լեցուն, վճռական տարիներ և տարներ ստեղծագործական վերելքի։ Չարենցն ասում էր, թե Ասկել Բակունցը ոտեղի՞ց եկավ, կարճ ժամանակվա ընթացքում ինչերի հասավ։ Նաև ասում էր, որ Ակսելը մեծ երևույթ է։ Ակսել Բակունցը նույնպես սիրում էր Չարենցին և գնահատում էր նրա տաղանդը, նրա բանաստեղծությունները։ Նրանք իրար մեկմեկու ներկայությամբ չէին գովում։ Չարենցը միշտ իր ձեռագիր գործերը կարդում էր։ Բակունցն էլ ուշադիր լսում էր, իսկ երբ արդեն Չարենցն ավարտում էր իր ընթերցումը, Բակունցը ոչինչ չէր խոսում, բայց իր աչքերում հիացմունքն կարող էիր նկատել։ Բակունցն ու Չարենցն շատ տարբեր մարդիկ էին։ Չարենցը խիզախ, անմիջական էր, իսկ Բակունցը զուսպ։ Չարենցի մոտ ուժեղ էին անողոք հումորն ու կտրուկ եզրակացությունները, Բակունցն ավելի ռոմանտիկ էր: Բայց դա չէր խանգառում նրանց, նրանք մի բառից Երկուսն էլ ջերմ սիրով սիրում էին Ավետիք Իսահակյանին և Շիրվանզադեին: Հակակրությունների մեջ դժվար էր գտնել մի մարդ, որին Բակունցը սիրեր, իսկ Չարենցը ոչ: Երևանի պատկերը հանգիստ չէր տալիս նրանց. ժամերով նստում էին մեծ ճարտարապետ Թամանյանի արվեստանոցում և զննում նոր Երևանի նոր հատակագիծը:



Հարցեր և առաջադրանքներ
§  «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:
Այո ես համաձայն եմ, քանի որ դու միանգամից մեծահասակ չես ծնվում։ Սկբզում ապրում ես մանկության քաղցր օրերը։ Վազվզում ես և դեմքիդ լինում է միայն սուրբ երեխայի ժպիտը։ Իսկ երբ արդեն մեծանում ես, կյանքդ կարծես թե դառնանում է, և դրա պատճառով դու սկսում ես մոռանալ այն տարիները, երբ ամեն ինչ քաղցր էին, երբ դու երեխա էիր։  Նույնիսկ չես ցանկանում, որ քեզ հիշեցնեն դա, կամ էլ դու հիշես դա, քանի որ ամեն ինչ շատ քաղցր էր։
§  Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Մեծահասակները երեխաներին չափում են սեփական տարիների չափանիշով, քանի որ նրանք այնքան են խորացել իրենց սեփական աշխարհում, որ չեն նայում իրենց շուրջը և փորձում ընկալել երեխաներին իրենց իսկ տարիների չափանիշով։ Ուղղակի պետք է խիստ չդատել և դուրս գալ այդ աշխարհից ու երեխաներին հասկանալ։
§  «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
Փոքրիկ սրտի մեջ այնքան ջերմ, տաք, հոգատար լույս կա, որ կկարողանա լուսավորել բոլոր հեռավոր բլուրները, այսինքն կկարողանա լուսավորել բոլոր մեծերի քարացած սրտերը։  
Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:

Բոլոր մարդիկ էլ երբեմն զղջում են իրենց արածների համար։ Ես հատկապես զղջում եմ այն ժամանակ, երբ տեսնում եմ, որ դիմացինիս վատ դրության մեջ եմ գցել, կամ երբ նրանք իրենց սկսում են վատ զգալ։ Բայց լինում են պահեր, որ չեմ զղջում, քանի որ դա արդեն պատահել է, եթե ամեն անգամ զղջանք մեր արածների համար, ինչ-որ բան էլ չենք կարողանա անել։


Թարգմանչաց տոնը եկեղեցական տոն է: 1979 թվականից, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական տոնը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը  հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Հայտնի թարգմանիչ Վարդապետներից են  Մեսրոպ Մաշտոցի և  Սահակ Պարթևի աշակերտած շուրջ հարյուր սաներ:
Մեսրոպ Մաշտոցը առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքիից այս տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այն վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Եվ սա եղավ առաջին հայատառ նախադասությունը։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայ գրեր։ Նրանք աշակերտների հետ միասին դառնում են հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Աշակերտները հմտացան թարգմանչության գործի մեջ: Ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան լավ էր ստացվել, որ համարվում է «Թարգմանությունների թագուհի»: Աշակերտները նաև թարգմանեցին ստեղծագործություններ։   Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից և այլ լեզուներից։ 19-20-րդ դարերի գրականության գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը , Մ. Մամուրյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։ Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ 

Ծանոթացիր «Կոմիտասյան օրեր» նախագծին, ընտրիր երկու կամ երեք առաջադրանք և կատարիր:

Նայիր Կոմիտասի մասին պատմող տեսանյութը և գրավոր ներկայացրու լսածդ ու տեսածդ:
Փոքր-մոքր թափառական մի տղա էր Սողոմոնը։ Թափառելով երգում էր։ Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականին, Քոթահիա քաղաքում։ Հայրը՝ Գեվորգ Սողոմոնյանը և մայրը ՝ Թագուհին ունեին քնշուք ձայն։ Նրանք միշտ երգում էին, իսկ Գ․ Սողոմոնյանը նույնիսկ երգեր էր հորինում։ Կոմիտասը դեռ մեկ տարեկան չէր, երբ իր մայրը մահացավ։ Իսկ ավելի ուշ, երբ նա տասնմեկ տարեկան էր մահացավ իր հայրը։ 1818 թվականին Գեվորգ Չորրորդ Կաթողիկոսը պետք էր իր հետ տաներ մի որբ երեխայի, որ ճեմարանում սովորել։ Եվ հենց Սողոմոնին են ընտրում։ Մինչ այդ Սողոմոնը միայն հայերեն էր երգում, իսկ Քոթահիայում խոսում էր թուրքերեն։ Երբ արդեն Գովորգյան ճեմարանի ուսանող էր, հայերեն սկսեց խոսել։ Իր ուսումն ավարտելուց հետո Կոմիտասն հասնում է մեծ բարձրունքների։ Համերգներ էր ունենում Թիֆլիսում և այլ երկներում։ Նա զարմացնում էր բոլոր հայտնի կոմոզիտորներին։
Կոմիտասը գրի էր առնում բոլոր ազգրագական երգերը, որպիսզի դրանք չոչինչանային։ Նա հոգևոր երաժշտությամբ էլ էր զբավում։
Ամբողջ աշխարհը Կոմիտասի մասին էին խոսում և գալիս էին նրան հյուրընկալելու։

1910 թվականին Կոմիտասը գնում է Կոստանդնուպոլիս և ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Երգչախմբում ավելի շատ երգում էին հայ ժողովրդական երգերը։ Կոնստանդնուպոլիսում նա շատ դժվարություններով պահպանեց իր երգչախումբը։ 1915 թվականի ապրիլին 600 հազար ձերբակալված մտավորականների մեջ էր նաև Կոմիտասը։ Բանտարկումներից հետո նրան աքսորում են Անատոլիայի խորքերը։ Բայց ամերիկյան և եվրոպական դեսպանների միջամտություններից հետո Կոմիտասը նորից վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Կոմիտասը տեսնելով իր հայ ժողովրդի տառապանքները, մեկուսանում է և փակվում է ինքն իր աշխարհում։ Նրան տեղափոխում են Շիշլիի հիվանդանով, իսկ ավելի ուշ Փարիզի հոգեբուժարանում։ Քսան տարի անցկացնելով հոգեբուժարանում, անճարեղ Կոմիտասը մահանում է։ 

Գրականություն. Ավետիք Իսահակյան
      1) Բանավոր և գրավոր ներկայացրու այն, ինչ իմացար
Ավետիք Իսահակյանը ծնվել է հոկտեմբերի 7-ին1875 թվականին: Ընդգրկվել է ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ: Նա ձերբակալվել է մեկ տարի անցկացնելով Երևանի բանտում դուրս է եկել: Բանտից դուրս գալուց հետո նա տպագրել է իր առաջին գիրքը «Երգեր և վերքեր»1919-1921թթ. Իսահակյանը մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման աշխատանքներին։ 1926 թվականին նա այցելեց Խորհրդային Հայաստան։ Եվ հենց Խորհրդային Հայաստանում նա հրապարկեց նոր բանաստեղծությունների շարք: 1930 թվականին նա վերադարձավ արտասահման: Նա Հայաստանի գրողների միության նաղագահն էր: Եվ 1957 թվականի հոկտեմբերի 17-ին մահացել է:

Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
Հայոց լեզու տիրապետողն երջանիկ է։ Եթե չգիտես քո հայոց լեզուն էլ ինչ ես անում կյանքիդ հետ։ Քո հայոց՝ մայր լեզուն իմանալով ինքդ քեզ երջանկացնում ես։ Հոգիդ խախանդ է լինում, խոսքերդ ազատ։ Հայոց լեզուն հարուստ է, և դու ինքդ քեզ հարստացնում ես հայոց լեզվիդ տիրապետելով։ Վիկտոր Համբարձումյանը հասկացել է այս ամենը։ Ինքը գնահատել է հայոց լեզվի հարստությունը։ Ինքն իրեն երջանիկ է համարել և այդպես ասել է, որ դա երջանկություն է։
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:
Առանց երևակայության մենք դատարկ ենք լինում։ Երևակայությունը, եթե չլիներ,կյանքը անիմաստ կդառնար, քանի որ մենք երևակայում ենք այն ամենը ինչին չենք կարողանում հասնել։ Առանց երևակայության հոգու խորքում գտնվող ցավը ավելի շատ կցավեցներ քեզ, քանի որ հենց երևակայությունն է օգնում քեզ, որպիսզի դու դուրս գաս այդ մութ ակնյուններից։





Գրականություն
Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»
Հարցեր և առաջադրանքներ
Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Պատերազմն ասելով հասկանում եմ երկրների միջև մենամարտ: Շատ պատճառներ կան պատերազմ անելու համար, երբ երկրները իրար չեն հասկանում, կամ ցանկանում են տարածք գրավել: Իսկ խաղաղություն ասելով հասկանում եմ, երբ բոլորը խաղաղ են: Նրանց դեմիքն կան ժպիտներ, պատերազմների մասին չեն մտածում: Ատելություն միմյանց հանդեպ չունեն: Լավ կլիներ, որ բոլորը հասկանային խաղաղության արժեքը:

Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը կարող է լինել ընտանիքիդ հանդեպ, ընկերներիդ և քո սիրած էակի: Սիրուց կարող ես շատ զգացմունքներ ձեռք բերել: Այդ զգացմունքները կարող են և լավ լինել և վատ: Ոչ բոլորն են հասկանում սիրո իմաստը: Ամենավատը այն է, որ քո սիրո արժեքը չեն հասկանում: Չեն ըմբռնում այն ինչ պետք է: Հետևում ես նրա ամեն մի քայլին, ցանկանում ես իմանալ ամեն ինչ նրա մասին: Բայց դա չեն հասկանում և չեն գնահատում, իսկ երբ քո զգացնունքներն են սառում քեզ սկսում են նկատել:

Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
Ատելու շատ պաճաներ կան: Ատելությունը տիրում է մեր աշխարհը: Արդեն չես էլ հասկանում, թե ինչո՞ւ են միմյանց ատում: Ատելություն բոլորիս մեջ էլ կա: Բայց երբ այն կուտակվում է սկսում է քեզ ղեկավարել, քո մեջ առաջանում է վրեժ լուծելու գաղափարներ: Անցյալի փաստերի վրա ժողովուրդների մեջ ատելություն է գոյանում: Լավ կլիներ հասկանային, թե ատելությունը ինչերի կարող է հասցնել մարդուն և սկսեյին չատել միմյանց:
Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:


Հերմանն ու Գրիգորը նույն մտածելակերպը ունեին: Նրանք հասկանում էին, որ ատելությունը ճիշտ բան չէ: Երկուսն էլ ատում էին Հերմանին ծեծողներին:


Ակսել Բակունց «Մթնաձոր»


Բակունցը ցույց տվեց,որ մարդը կյանքի դժվարությունների պատճառով հաճախ դիմում էհանցագործությունների։ Մի ուրիշ մարդկային տեսակի էր պատկանում անտառապահը։ Տեսնելով,որ Ավին ցախ է տանում,  դատապարտեց նրան արջի հետ մենամարտելու։ Պատմվածքի վերջումՊանինը հասկանում է իր սխալը և կրակում է արջին։ Իմ կարծիքով պատմվածքի իմաստը այն էր, որ ամն մի մարդ իր մեջ ունի գոնե մի կաթիլ բարություն և կարող են օգնել շատ մարդկանց։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire