
Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ…չար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»:
Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ, հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրս եկավ տնից:
Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում` անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչու թաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգ կանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտը արծաթամոխրագույն է, հորիզոնը բաց լաջվարդ է, իսկ տանիքները մաքուր են` կղմինդրե կարմիր:
Նա ժպտաց, հավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:
Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:
Հերոսը գրում էր հեքիաթներ, սև մատիտներով գրում էր
վախենալու , իսկ ուրախ
հեքիաթներ
գրելու
համար
օգտագործում
կարմիր,
դեղին,
կանաչ,
սպիտակ
մատիտներ: Բայց մի անգամ , մի չար մարդ գողացավ իր մատիտները
, թողեց միայն սև գույնը , որպեսզի
նա չար դառնար : Հերոսը եկավ և տեսավ, որ իր մատիտները չկան, սեղանը դադարկ է :
Բայց երբ նա դուրս եկավ , տեսավ այդ գույները հավաքեց և նորից սկսեց գրել ուրախ հեքիաթներ:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire