Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:Երկնչել-
Երկնչել-Վախենալ, երկյուղ կրել
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն
Առուն
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:Ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,
5. Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիր այդ նկարը: