Բոլոր մարդիկ միշտ մտածում են, երանի իմ առանձին մոլորակը ունենաի:Մոլորակ որտեղ հավաքվում են իմ բոլոր մտքերը:Անունը շատ հասարակ անուն է Արև, ինչո՞ւ, քանի որ արևը իմ կարծիքով հանգիստ, բարի, լուսավոր կերպար է: Մոլորակում կան կենդանին նման արևներին:Նրանք լուսավորում են ամեն մի անկյուն:
Բացի լուսավոր կենդանիներից կան նաև մարդիկ, որոնք պարում են ամեն վարկյան, նրանց կյանքը անցնում է պարով:Այդ մարդիկ պարում են այն պարերը, որորնք ես անցնում եմ, այդիսկ պատճառով ,ես իմ պարերը շատ լավ եմ հիշում:
Ինչպես եմ հանդիպել ընկերուհուս
Սովորում էի երրորդ դասարանում,երբ դասարան եկան նոր աշակերտներ:Հանդիպեցի մի աղջկա՝ ժպիտը դեմքին, նրա անունը Նանոր էր, մոտակա մի շաբաթը ես չկարողացա նրա անունը ճիշտ արտասանել:Առաջին օրը ես նրան սովորեցրի աշխատել էլեկտրոնային գրատախտակով:Արդեն ես նրա հետ ընկերացել էի:Մեկ ամիս անց իրար հետ ճամփորդեցինք դեպի Ամբերդ:Ուրախ տպավորություններով հետ եկանք և, մինչև առ այսօր ունենք , մեր առաջին ճամփորդությունից նկարներ: Ամեն օր իրար հետ էինք, բայց վատն այն էր, որ շատ-շատ էինք վիճում, բայց բարիշում:Արդեն ինչ մեկ տարի իրար հետ էինք: Մի օր էլ այնպես վիճեցինք ,որ կես տարի չբարիշեցինք:
Տրամաբանական խնդիրներ
- Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:
Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա: - Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:
- Կղզին ծածկված է խիստ բուսած չոր խոտով: Նրա մի կողմից հրդեհ է սկսվել: Հենց այդ կողմից էլ փչում է ուժեղ քամի:
Օգնիր այդ պահին կղզում գտնվող մարդուն, որը լողալ չգիտե: Ի՞նչ պետք է անի, եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել: - Երեք եղբայր 3 կիլոմետր ճանապարհ գնացին: Ունեին ընդամենը մի ձի, սակայն նրանցից ամեն մեկը երկու կիլոմետր ձիով գնաց, իսկ մեկ կիլոմետր` ոտքով:
Այդ ինչպե՞ս եղավ: - Քանի՞ ծիտ ու ծառ կա բակում, եթե յուրաքանչյուր ծառին մեկական ծիտ նստելիս ավելանում է մեկ ծիտ, իսկ երկուական նստելիս` ավելանում է մեկ ծառ:
Inscription à :
Articles (Atom)