Սեպտեմբերի 16
Ուրբաթ օր էր: Արթնացա, ինձ վատ էի զգում, երեկվա անձրևից հետո մրսել էի: Բայց դա իմ վրա չազդեց, պատրաստվեցի ու գնացի դպրոց: Այսօր չարեցինք հասարակագիտություն: Իմ ամենասիրած դասերից մեկն է, բոլոր դասարանցիները տխրեցին, քանի որ բոլորս էլ սիրում ենք այդ առարկան:Դասերից հետո ունեի պարսկերեն. սպասցի երեսուն րոպե, չեկավ ուսուցիչը, գնացի տուն, շատ վատ էի զգում ինձ: Դանդաղ քայլելով գնում էի, շատ ամպած էր ու թեթևակի քամի էր: Եկա տուն ու զգացի, որ ավելի թույլ եմ, քան ժամեր առաջ: Մի բաժակ թեյ պատրաստեցի և գնացի սենյակս: Քանի որ ուրբաթ էր, ես կարող եմ տնային առաջադրանքներս հաջորդ օրը կատարել: Միացրեցի համակարգիչս, բացեցի Youtube–ը և նայցի իմ սիրելի Youtuber–ների վիդեոները: Երրորդ վիդեոյից հետո քունս տանում էր, փակեցի համակարգիչս և քնեցի:
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire