Սեպտեմբերի 15

Այդքան էլ չեմ սիրում պատմել մարդկանց իմ օրվա մասին, բայց հիմա պետք է ամեն օր գրեմ: Նաև չեմ կարողանում հետաքրքիր պատմել, որովհետև շատ անհետաքրքիր են օրերս: Օրս սկսվեց շատ սովորական: Արթնացա, լվացվեցի, նախաճաշեցի, հետո հագնվեցի և շատ ուրախ ուղևորվեցի դպրոց: Դպրոցում սպասում էին դասարանցիներս: Հանդիպեցի նրանց, մեր պայուսակները դրեցինք պահարաններում  և գնացինք առավոտյան ընդհանուր պարապունքին: Ինձ թվում է, որ բոլոր սեբաստացինները գիտեն, թե ինչ հետաքրքրիր են անցնում պարապունքները: Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո գնացինք դասի: Դասերից հետո բոլոր աղջիկներով գնացինք այգի: Խոսում էինք տարբեր թեմաներից և քննարկում էինք մեր օրը: Շատ շուտ անցավ ժամանակը: Ճանապարհին մտածում էի, թե ինչ եմ ուտելու: Գնացի տուն, հանգստացա, ճաշեցի և գնացի պարի: Իսպաներենի խմբով որոշել էինք ամսի 24-ից 25-ը գնալ Լաստիվեր, բայց պարիս ուսուցչուհին ասացոր ամսի 25-ին համերգ ունենք: Շատ տխրեցի, քանի որ չեմ կարողանա գնալ: Սկսզբում փորձեցինք այն պարը, որը համերգին պետք է պարենք: Պարս ավարտելուց հետո ես գնացի տուն: Ճանապարհին անձրև եկավ, և արագ-արագ գնացի տուն: Տանը ինչ խոսում էի, ինձ չէին լսում, քանի որ ամեն մեկը իր հեռախոսով էր զբաղված, և նրանք իմ խոսելուց ոչինչ չեն հասկանում, որովհետև շատ արագ և անհասկանալի եմ խոսում: Ես էլ նրանցից նեղացած՝ համակարգիչս վերցրեցի և գնացի սենյակս դաս անելու: Դասերս արեցի և պառկեցի քնելու:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire