Ոսումնական ճամբարի ամփոփում

Ջոկատի ղեկավար՝ Գոհար Եղոյան












Երրորդ շաբաթ 

23-27.01.2017թ

(ստուգատեսային)

Առաջին օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-11:00` մարզական ժամ 11:00-14:00` ճանապարհորդություն դեպի սահադաշտ
Երկրորդ օր

9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-12:35 `մարզական խաղեր 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ երգատուն Երրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-12:35 `մարզկան ստուգատեսի մասնակցություն 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ երգատուն















Չորրորդ օր

9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00` երգատուն 11:00-11:30՝ տանիքի մաքրում ձյունից 11:30-12:30` մարզական 12:30-13:00`ընդմիջում 13:00-14:00`պարատուն













Երկրորդ շաբաթ 

16-20.01.2017թ

(գիտագործնական)

Առաջին օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում 11:00-12:30`մարզական խաղեր 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ պարատուն

Երկրորդ օր

9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-10:00 ` երգատուն 10:00-12:30`ուրախ խոհանոց 12:30-13:00՝ ընդմիջում
13:00-14:00` պարատուն` Սովորող-Սովորեցնող նախագիծ


















Երրորդ օր 

9:00-9:30` Ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00` Պարատուն` Սովորող-Սովորեցնող նախագիծ
11:00-12:30`Գիտագործնական հավաք` Հիմնական դպրոցում 12:30-13:00՝ Ընդմիջում
13:00-14:00` Երգատուն` Ծաղրածու ու Ծաղրաձու երգի փորձ















Հինգերորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում 11:00-12:00՝ մարզական խաղեր 12:00-12:35 ՝երգատուն 12:35-13:00` ընդմիջում 13:00՝ համերգային ելույթ

Չորորդ օր

9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-10:30 ` երգատուն 10:30-12:30` պարատուն 12:30-13:00՝ ընդմիջում
13:00-14:00` պարատուն` սովորեցրել ենք պարեր վերապատրաստովղո ուսուցիչներ











Առաջին շաբաթ 

9-13.01.2017թ


Առաջին օր

 9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք 3 Ոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ պարատուն
Օրվա մասին


Երկրորդ օր 

 9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ ընտրություն/մարզականխաղեր, կավագործություն 


Երրորդ օր

9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ ուրախ խոհանոց 

Չորրորդ օր

9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-15:00` Ճամփորդություն Չարենցի կամար, զբոսանք ձմեռային անտառում

Հինգերորդ օր 

9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ երգատուն 

Տանիքի մաքրում ձնից








Մի փոքր օրվա մասին


Այսօր շաբաթվա վերջին օրն էր։ Այն շատ կարևոր էր մեզ համար, որովհետև Գիտագործնական հավաքի կլոր սեղանին պետք է ներկայացնեինք մեր երկու նախագծերը՝ համագործակցային նախագիծը և արտադրական ուսուցումը։ Մենք պատրաստվել էինք, բայց միևնույնն է շատ հուզված էինք։ Սովորույթին համաձայն օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ երգեցինք, պարեցինք մեր ազգակրական պարերը և այլն։ Ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք գրադարանում, որպիսզի նախապատրաստվենք Գիտագործնական հավաքի ներկայացմանը։ Կլոր սեղանին պետք էր ներկայացնել մեր նախագծերը, որոնք պատրաստում էինք դեռ հոկտեմբեր ամսից։ Ժամանակը շատ արագ անցավ, քանի որ մեր սովորողները շատ հաճույքով էին պատմում իրենց նախագծերի մասին։ Հավաքից հետո մեզ մոտ մարզական ժամ էր։ Բոլորով որոշեցինք գնալ թենիս խաղալու։ Տպավորություններով լի գնացինք դեպի թենիսի սրահ։ Խաղալու ժամանակ քննարկում էինք տարբեր թեմաներ և իհարկե վերլուծում կլոր սեղանի արդյունքները․ թե ով ինչպես խոսեց, ում մտքից թռավ իր ասելիքը... Թենիսից հետո գնացինք համերգասրահ, քանի որ այսօր պետք է երգեինք։ Մի քանի անգամ փորձելով մեր երգերը, համոզվեցինք, որ արդեն ամեն ինչ լավ է և մենք պատրաստ ենք։ Ժամը մեկն էր։ Բոլորը հավաքվել էին համերգասրահում և սպասում էին երգչախմբերի ելույթներին։ Կանգնեցինք և ընկեր Նելլիի ձեռքի մեկ շարժումով սկսեցինք երգել։ Բոլորը տպավորված էին և կարծես հավանել էին օրվա ելույթները։ Իսկ ճամբարային օրը ավարտեցինք միասնական պարով։



Գիտագործնական հավաքների շաբաթ



Գիտագործնական հավաքների շաբաթը սկսեցինք մեր անհատական ուսումնական նախագծերով, որոնք ներկայացվեցին կլոր սեղան քննարկմանը։Երեկ Մայր դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ Միջին դպրոցի առաջին գիտագործնական հավաքը։ Մեզ լսելու էին եկել դպրոցի տարբեր մասնաճյուղերից։Հավաքվել էինք, որպիսզի ցուցադրենք մեր անհատական ուսումնական նախագծերը։ Ամեն մեկս Տիար Բլեյանին և մյուսներին ներկայացրինք մեր անհատական նախագծերը։Ցուցադրեցինք նախագծերի բլոգները և այդ ընթացքում երեխաները հայտնեցին իրենց կարծիքները, տվեցին տարբեր հարցեր, խորդուրդներ և, իհարկե, կատարեցին սխալների ուղղում։Կլոր սեղանից հետո Հիմնական դպրոցի սաները արդեն մեզ էին սպասում, որպիսզի շարունակենք «Սովորող Սովորեցնող» նախագիծը։ Ժամանակը շատ արագ անցավ և արդեն ընդմիջման ժամն էր։ Ընդմիջումից հետո գնացինք մեր իսպաներենի ուսուցչուհի՝ ընկեր Նարինեի մոտ։Դասաժամի ընթացքում  մենք երգեցինք իսպաներեն երգեր, կարդացինք մի քանի բանաստեղծություն և օրը ավարտվեց խաղի 
                                                                     շուրջ։



Պատմեցին ՝ Անուշ Թադևոսյան, Եվա Բերբերյան

Ուրախ խոհանոց