Ողջյուն: Ես Անուշն եմ՝ «Տեխնովացիա Հայաստան 2018»-ի կրթահամալիրյան խմբի մասնակիցներից մեկը: Նախագծի նպատակն է ստեղծել բջջային հավելված, որը կլուծի համայնքային
որևէ խնդիր։ Հավելվածի միջոցով երիտասարդները մեծ ակտիվություն կցուցաբերեն հանրությանը:
Մեր հավելվածի անունն արդեն որոշել ենք՝ «Bee Young Expert» և նաև արդեն
ունենք հետաքրքիր լոգո: Հիմա մի քանի բառով ներկայացնեմ մեր հավելվածը․
Հավելվածը նախատեսված է տասնվեցից քսանհինգ
տարեկանների համար։ Այս բջջային հավելվածի շնորհիվ երիտասարդները կարող են աշխատել՝
դրանով օգտակար լինել իրենց ընտանիքներին, հասարակությանը, ու ամենակարևորը՝ ստանալ
ինքնուրույնություն։ Հավելվածում գրանցվելուց հետո արդեն կարող եք ընտել կամավորական,
հանրօգուտ աշխատանքներ։ Այս աշխատանքների շնորհիվ ձեռք ենք բերելու աշխատանյքաին փորձ։
Բացի այդ հավելվածում կպատրաստենք այնպիսի ֆունկցիա, որ հետագայում բարեխիղճ աշխատած
երիտասարդները կստանան գովեստի աստղիկներ։
Հայաստանում պատանիները տեղյակ չեն հանրօգուտ, կամավորական աշխատանքների մասին։
Եվ մեր հավելվածը կլուծի նաև այդ խնդիրը։ Իսկ Հայաստանում կան շատ լավ կազմակերպություններ,
որոնք շատ օգտակար են մեր տարեկիցների համար։ Մենք՝ երիտասարդներս, պետք է լինենք ակտիվ
մեր հասարակության մեջ։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire