Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը:
Մեր առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Այնուհետև սկսեցինք շրջել ավագ դպրոցով: Ում հետ խոսեցինք (իսկ մենք ում հետ չխոսեցինք...) ունեին իրենց անհատական կամ խմբային նախագծերը: Օրինակ` ընկեր Էլենը ներկայացրեց, որ սովորողների հետ պատրաստվում է իրականացնել մշակութային նախագիծ` նվիրված Երևանի 2800 ամյակին: Ընկեր Իրինան պատմեց, որ ներկայանալու են ռադիոթատրոնով: Ընկեր Անին զբաղված էր հունվարի 26-ին կայանալիք հարսանեկան ծեսի բեմադրությամբ` հարսանեկան երգեր էր սովորեցնում: Ընկեր Հերմինեի մոտի սովորողները զբաղված էին մաթեմատիկական խնդիրներով: Տիկին Ելենան 9-րդ դասարանցիների հետ զբաղված էր ընթերցողական նախագծերով, իսկ 10-րդ դասարանցիները թարգամոնւթյուններ էին կատարում: Տիկին Սիլվան սովորողների կողմից թարգմանված տեքստը պատրաստվում էր թողարկել:
Հա, մի բան էլ, այս ամենը հիշելու համար մենք հեռախոսով ձայնագրում էինք ուսուցիչներին և սովորողներրին, հետո լսում, նոր միայն գրում:
Այս պահին Ավագ դպրոցի ընթերցասրահում 12-րդ դասարանցիները հանդիպում են տիար Բլեյանին: Հանդիպման մասին կներկայացնի մեր ընկերուհին` Անգելինան:
Լրատվությունը պատրաստեցին 9-րդ դասարանի սովորողներ Եվա Բերբերյանը և Անուշ Թադևոսյանը:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire