Աշոտ Երկաթ


Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-928) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական և կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրության չենթարկված ժամանակաշրջաններից է: Հոր` Հայոց Սմբատ Ա թագավորի (891-914) սպանությունից հետո,  գահը ժառանգեց Աշոտ Բ Երկաթը : Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած մարտերին: 
Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, դա վկայել է տվյալ գործչի աշխատանքը: Աշոտ Բ արքայի Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի: 
915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին: 
916-918 թթԱշոտ Երկաթը պատերազմում էր իր հակառակորդ Աշոտ Շապուհյանի դեմորին նա ի վերջո կարողացավ հնազանդության բերել:Բյուզանդական կասրությունը, որը ուշի ուշով հետևում էր Հայաստանում կատարվող դեպքերին, Աշոտ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: 920-921թթ. Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք և հանդիպեց հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ: Այնտեղ նրան հանդիսավոր կերպով ճանաչեցին որպես հայոց թագավոր և մի ջոկատ բյուզանդական զորքով ճանապարհեցին Հայաստան: Արաբական զավթիչներից հայրենիքը ազատելու համար, ժողովրդի սկսած պայքարը օրեցօր ավելի էր ուժեղանում և լայն ծավալ ստանում: Աշոտ Բ-ն մեծ ջանքեր գործադրեց պայքարը միավորելու համար: Նա փոփոխական հաջողություններով մի քանի բախումներ ունեցավ արաբական զորքի հետ, բայց լուրջ հաժողություններ չհասնելով`քաշվեց Սևանա կղզի և 921թ. տեղի ունեցավ Սևանի ճակատամարտը Աշոտ Երկաթի և արաբների միջև: Աշոտ Բ-ն կղզում, չնայած նրան որ զորքը քիչ էր, ընտրեց լավագույն նետաձիգներին տեղավորեց նավակներում (ամեն զիվորը մեկ նավակում) և դեռ ափ չհասած սկսեց նետահարել արաբներին: Այս գործողությունը խուճապի մատնեց արաբներին, քանի որ նրանց թվաց մեծ զորք է գալիս, սկսեցին նահանջել: Ճանապարհին նահանջողների վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և նոր ջարդ տվեց արաբներին: Սևանի ճակատամարտը և Գևորգ իշխանի ջոկատի հաջողությունները ոգեշնչեցին բնակչությանը և մեծ թափ հաղորդեցին արաբների դեմ մղվող պայքարին: Արաբները համոզվելով, որ զենքի ուժով չեն կարող իրենց ենթարկել Հայաստանը, զիջումների գնացին:
Բաղդադի Խալիֆը 922թվականին Աշոտ երկրորդին ոչ միայն թագ ուղարկեց այլև ճանաչեց Հայաստանի թագավորների թագավոր: Դրանով նա գերպատվություն էր ստանում մյուս թագավորների նկատմամբ (այս տիտղոսը Բագրատունիները կրեցին մինչև վերջ):
Աշոտ Երկրորդի վարած քաղքականության շնորհիվ Հայաստանը 924-925թթ. Ամբողջույամբ մաքրվեց արաբական զորքերից: Աշոտ Երկաթը թագավորույունը նորից ոտքի կանգնեցրեց և իր իշխանության ներքո միավորեց երկրի մեծագույն մասը, առանց Վասպուրականի: Աշոտ Երկաթը կարողացավ ամբողջույամբ ազատվել արաբական գերիշխանությունից և ձեռք բերեց լիակատար անկախություն: Հայաստանի անկախության ամրապնդումը տեղի ունեցավ երկրում սկսված տնտեսական և մշակութային  պայմաններում: Խաղաղ էին Աշոտ Երկրորդի գահակալման վերջին տարիները և քանի որ նա զավակ չուներ գահ բարձրացավ նրա եղբայրը` Կարսի կառավարիչ Աբասը (928-953թթ.)

Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:

Օգտվել եմ հետևյալ գրականությունից.
1.       Ժամկոչյան «Հայ ժողովրդի պատմություն»
2.      Հայոց պատմության տաներորդ ընդհանուր և բնագիտական հոսքի դասագիրք
4.      Արման Եղիազարյանի «Աշոտ Երկաթ. Թագավոր հայոց» մենախոսությունից


Aucun commentaire:

Enregistrer un commentaire