Զվարթնոց (փոխադրություն)


643 թվականն էր: Գարուն արդեն լիիրավ կերպով մտել էր իր պարտականությունների մեջ: Վաղարշապատում արդեն շոգ էր: Մայր տաճարի դիմաց գտնվող վեհարանի սենյակներից մեկում, սեղանի մոտ նստած զրուցում էին երեք տղամարդ: Մեկը բարձրահասակ, կապույտ աչքերով տղամարդ էր: Նա հայոց Ներսես Երրորդ Իշխանցի կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղպահ Անաստաս Ակորեցին էր: Իսկ երրորդը աշխարհական էր: Երակր մազերով, խելացի և յուրօրինակ հագուստով: Նա հայոց աշխարհում ճանաչված ճարտարապետ էր: Ճարտարապետը մի տաճարի նախագիծ էր ցուցադրել կաթողիկոսին: Կաթողիկոսը վստահ էր, որ այդպիսի տաճարը նման չէր այլ տաճարներին: Եվ Մասիսների համայապատկերների վրա շատ գեղեցիկ կլինի: Նա հարցրեց, թե քանի տարի կտևի տաճարի կառուցումը: Ճարտարապետը պատասխանեց, ո, տասը կլոր տարի, եթե նրան բանվորներ տրամադրեն: Ներսես Երրորդն արդեն նամակներ էր պատրաստել, որպեսզի ուղարկեր նախարարներին, օգնություն պահանջելու նպատակով:
 Ներսես Երրորդը շրջել ու գտել էր տաճարի վայրը: Դարեր առաջ Վաղարշապատից 3կմ հարավ, կանգնած էր մի հեթանոսական տաճար: Տասը տարի առաջ դա փլուզվել էր: Կաթողիկոսը ընտրեց այդ տարածքը: Եվ մի պատճառ էր, որ հեթանոսական հետքերը ջնջվեին և ստեղծել նոր քրիստոնեական տաճար:  
Սկսվեց Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Այն եռահարկ, շքեղ մի կառույց էր: Հինգ մուտքերով, միմյանց շատ մոտիկ պատուհաններով:  Տասը տարի աշխատում էին հազարավոր մարդիկ: Նրանց ոչ Արարատյան դաշտի անտանելի շոգը, ոչ ձյունը և ոչ էլ անձրևը չէր խանգառում: Հայ մեծագործ վարպետներին բնակիչները ուտելիք և քաղցրահյութ գինի էին ուղարկում: 652 թվականին ավարտվեց տաճարի կառուցումը: Վաղարշապատ տանող ճանապարհին ասեղ գցելու տեղ չկար: Գալիս էին ձիերով, սայլերով, ոտքով, երգով ու նվագով: Ահա և ժամանեց հոգևոր դասը: Սկսվեց տաճարի օծման արարողությունը: Գմբեթի տակ տարածվեց խնկի անուշ բույրը: Այդպես հիմադրվեց Սուրբ Գրիգոր եկեղեցին և հայտնի չէ հետագայում ինչպես վերանվանվեց Զվարթնոց:

 Ժողովրդի կողմից մի ավանդություն կա, որ տաճարի ծանրությունը իրենց վրա կրող մույթերը եղբայրներ էին: Նրանք դարերով պահել էին տաճարը:  Բայց մի օր բոլորը հոգնեցին և մտածեցին, թե  ինչ կլինի մի փոքր հանգստանան:  Այդ ծանրությունը մյուս  եղբայրները կկրեն: Քանի որ եղբայրները, միասնական ու ազնիվ չէին միմյանց նկատմամբ տաճարը ամբողջությամբ կործանվեց: 

Aucun commentaire:

Enregistrer un commentaire