Քաղաքից վեր, երկնասլաց պատվանդանի
վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը: Ամբողջությամբ պատված էր ոսկու թերթերով:
Մի ծիծեռնակ գիշերը քաղաքի վրայով թռչում էր: Նրա ընկերերները վեց շաբաթ առաջ չվել
էին Եգիպտոս: Ծիծեռնակը սիրահարված լինելով
մի եղեգնիի, ուշացել էր և չէր հասցրել թռչել նրանց հետ: Ընկերերներին հասնելու համար ծիծեռնակը
մի ամբողջ օր թռավ և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Ծիծեռնակը կանգ առավ արքայազնի արձանի
ոտքերի մոտ: Երբ գլուխը դրեց թևի տակ, որպիսզի քնի, ջրի մի կաթիլ ընկավ վրան: Հետո
երկրորդ կաթիլը, երրորդ կաթիլը: Նայեց երկնքին,ամպի կտոր չկա, բայց անձրևում էր: Նայեց
ու տեսավ, որ արքայազնի աչքերից կաթիլները գլորվում էին ոսկյա
այտերից ցած: Արքայազնից հարցրեց, թե ինչու է լաց լինում: Արքայազնը պատասխանեց, որ երբ նա մարդկային սիրտ ուներ, չգիտեր` արտասունքն ինչ բան է: Ապրում էր պալատում,
պալատից դուրս չգիտեր ինչ կար: Նա շարունակում է պատմել, որ իր կանգնած տեղից տեսանելի
է ամեն ինչ: Մի աղքատիկ տնակ է տեսնում: Պատուհանի մոտ նստած էր կին: Կինը ծեր էր,
կնճիռներով, ձեռքերը կոշտացած, ասեղներով ծակծկված: Այդ կինը թագուհու զգեստի համար
ծաղիկներ էր կարում: Սենյակի անկյունում նրա հիվանդ տղան էր պառկել: Նա ջերմում
էր և նարինջ էր ցանկանում: Արքայազը ծիծեռնակից խնդրում է, որ իր սուրհանդակը դառնա:
Բացատրեց, որ նա տեղից չի կարողանում շարժվել և ցանկացավ, որ իր աչքի շափյուղներից մեկը վերցնի և
հասցնի այդ ընտանիքին: Ծիծեռնակը ասաց, որ նրան սպասում են Եգիպտոսում, բայց չմեռժեց
արքայազնին: Նա թռավ, հասավ աղքատ ընտանիքին: Շափյուղը
դրեց մատնոցի կողքին և վերադարձավ: Ծիծեռնակը կիսվեց, որ շատ տարօրինակ է, որ չի մրսում
այս ցրտին: Արքայազն պատասխանեց, որ բարի գործ է կատարել:
Հոջորդ գիշերը արդեն լիալուսին
էր: Ծիծեռնակը ցանկացավ գնալ, բայց արքայազն խնդրեց, որ այս գիշերն էլ մնար նրա հետ:
Պատճառաբանեց, որ քաղաքի ծայրի ներքևի հարկում մի երիտասարդ է տեսել: Նա ցանկանում
է աշխատել, բայց սառել է: Նա խնդրեց, որ աչքի մյուս շափյուղն էլ կտուցով հաներ և հասցներ
այդ երիտասարդին: Ծիծեռնակը ասաց, որ նրա ընկերները արդեն բույն են հյուսել, նա անկարող
է: Ծիծեռնակը այս գիշերն էլ մնաց և կատարեց արքայազնի խնդրանքը: Վերադառնալով, նա նկատեց,
որ արքայազն արդեն կույր է: Որոշեց այլևս Եգիպտոս
չգնար: Արքայազն կույր լինելով, չէր տեսնում, թե ինչ է կատարվում քաղաքում: Խնդրեց,
որ ծիծեռնակը թռչի քաղաքով և տեսնի ում է օգնություն պետք: Նա ասաց, որ իր վրայի ամբողջ
ոսկին թերթ առ թերթ բաժանի մուրացկաններին և անապահով ընտանիքներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերք պոկեց:
Հասրեց ոսկու կտորները բոլորին: Արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ:
Մի օր էլ առատ ձյուն տեղաց: Ցրտի
պատճոռով ծիծեռնակը չդիմացավ: Այքարազնին սիրելով` չէր լքել նրան: Անշնչացած ընկավ
արքայազնի ոտքերի տակ: Եվ այդ պահին ինչ որ ճարճատյուն լսվեց: Արքայազնի կապարե սիրտը
ճաքեց և երկու կես եղավ: Աշխարհում իսկապես ցուրտ էր...
Aucun commentaire:
Enregistrer un commentaire