Աղվանքի
գահերի իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ: Դստեր անունը Շահանդուխտ էր: Նրա չքնաղ գեղեցկությունը
զարմանք էր պատճառում բոլորին: Մի օր Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյան ընտանիքից: Նա դուրս գալով
հայրենի աշխհարից, ուղևորվում է իր նոր բնակավայրը:
Անցնում էր քարքարոտ վայրերով: Երբ նազելիին ուղեկցող խմբով անցնում էին ժայռի գլխով,
հանկարծ նրանց վրա հարձակվեցին ահասուռ կերպարանքով զինյալները: Իսմայելացիները Շահանդուխտի գեղեցկության պատճեռով
ցանկացան հափշտակել նրան: Նրանք սրերը քաշած կոտորեցին հեծելագունդը:
Թե
ինչպես այդ ամենը պատահեց, Շահանդուխտի գրված նամակում պատմել էր նա: Ասում էր, որ
ավելի լավ էր նա մահանար, քան այլազգիների ձեռքով կորել: Եվ նա հեծնում է իր ձին, խաչակնքվում
և քարաժայռից թռչում: Բարեբախտաբար, Շահանդուխտը
և ձին իջնում են ձորի խոր-խորատը: Շահանդուխտը որոշեց այստեղից երբեք դուրս չգար: Շինեց
մի մատուռ, որտեղ ապրեց իր ամբողջ կյանքը: Ծնողները և Թորգոմյան ընտանքիը շատ խնդրեցին,
որ Շահանդուխտը վերադառնար, բայց նա չցանկացավ: Կանչեց նա եպիսկոպոսին և տվեց իր ամբողջ
ունեցվածքը, որպիսզի բաժաներ կարիքավորներին: Շահանդուխտը ապրելով երեսուն տարի` մահանում
է:
Տաթևի վանքի ճիշտ դիմացը` ձորի վրա, կախված է մի
քարաժայռ: Ասում են, որ դա այն քարաժայռն է, որի վրայից թռել էր Շահանդուխտը: Այդ տեղից
էլ քարաժայռը անվանվում է «Շահանդուխտի քար» :
Aucun commentaire:
Enregistrer un commentaire