Հայկը գանգուր մազերով, հաստ
բազուկներով, վառվռուն աչքերով մի քաջ տղամարդ էր: Հայկը չցանկացավ այլևս ենթարկվել Բելին: Մի օր
նա հավաքում է ծառաներին, ընտանիրքներին և հեռանում է: Նրանք գնում են, հասնում են
մի լեռան ստորոտ և բնակվում են այդտեղ: Ստորոտի այդ հատվածը անվանում է Հայք: Նաև շինում
է մի գյուղ և անունն էլ դնում Հայկաշեն: Հայկը ապրում էր շատ խաղաղ, ոչ մեկին ոչ մի
վատություն չէր անում: Բայց Բելը գիշերները չէր կարողանում քնել և ամբողջ օրը մտածում
էր, թե ինչպես Հայկին ծնկի բերեր: Բելը որոշում է, որ իր պատվիրակներին ուղարկի Հայկի
մոտ: Պատվիրակները գնում են Հայկի մոտ և փոխանցում են, որ նա պետք է ենթարկվի ն Բելին,
բայց որտեղ ուզում է թող բնակվի: Հայկը մերժում է, նրանց հետ ուղարկում:
Դրանից հետո Բելը որոշում է Հայկի դեմ դուրս գալ: Բելը հավաքում է մոտ երեք հարյուր
զինվոր և գնում է Հայքի սահմանները: Հայկը այդ ամենը տեսնելով` հավաքում է բոլորին և գնում մի
կանաչապատ լեռնահովիտ: Բելը գալիս է, կանգնում է իր զորքերով: Հայկը անվախ դուրս է
գալիս Բելի զորքի դեմ: Նրանք շրջապատում են Հայկին,
բայց Հայկը պարաստում է իր աղեղը: Ամուր կանգնում է և աղեղի մի հարվածով սպանում Բելին: Բելը ընկնում է և դրանից հետո բոլորը վախեցած փախչում են Հայկից: Դրանից հետո Հայկը իր սերունդների
հետ խաղաղ ապրում էր լեռներում:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire