Երեք անբախտ ընկեր, երեք երաժիշտ,երեք տարագիր, լքում են իրենց
հայրենիքը: Երաժիշտներից մեկը կույր էր, երկուսն էլ արդեն մաշվել, ծերացել էին հայրենիքի
կարոտից:
Ամեն օր նրանք նվագում էին օտարների համար, որպեսզի կարողանային
վաստակել մի կտոր հաց: Մի օր թագավորը լսում է եռյակ երաժիշտների մասին: Նրանց կանչում
է իր պալատը, նրանց հրամայում է, որ ամեն օր թագավորի համար երգեն: Հայրենիքի կարոտի
պատճառով նրանց բոլոր երգերը շատ տխուր էր և տրտում: Նրանց երգերը թագավորի համար ուրախ
չէին:
Մի օր թագավորը բարկացած հրամայում է, որ, եթե երեք երաժիշտները միչև արևածագը
չլքեն թագավորի երկիրը, նրանց կգլխատեն: Ճարահատյալ երաժիշտները հեծնում են իրենց ձիերը
և ճանապարհ ընկնում: Մութ երկինքը արդեն լոսավորվում էր և երաժիշտները շատ վախեցած
էին, որովհետև չէին հասցնի հասնել իրենց երկիրը: Հավի ձայնը լսելով, երաժիշտները ավելի
վախեցած էին, նրանից մեկը ասեց, որ մենք մեր երկրից շատ հեռու ենք, և մահը մեզ մոտ
է: Նրանց հետևում կանգնած էին թագավորի զինվորները, որպեսզի գլխատեն: Բայց երաժիշտներից
մեկը, ով կույր էր ասեց, թե ինձ մի կտոր հող տվեք: Երկու երիտասարդ երաժիշտները նրան
տվեցին մի բուռ հող: Հոտոտելով հողը, կույրը հասկանում է, որ արդեն իրենց հայրենիքում
են: Երաժիշտը ոգեշնչված ասում է, որ սա մեր երկրի հողի բույրն է, իրենք փրկված են: Այդ ամեն լսելուց հետո զինվորները
չհամարձակվեցին մոտենալ երաժիշտներին:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire