Ձմռան մի գիշեր էր: Վեդիի գյուղերից
մեկում մի որսորդի էին հյուր ընկալել: Որսորդը տխուր մի մարդ էր: Այտը կապած: Հյուրասիրվելուց
հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը միանգամից հանեց դեմքի
վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Անհարմար լռությունը
շեղելու համար տանտերը սկսեց խոսել: Նա պատմում էր որ, որսորդություն շատ էր սիրում
և մի օր հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Ու հանկարծ նա ընկավ մի փոսի մեջ:
Շատ էր տանջվում, ցանկանում էր դուրս գալ այդ փոսից, բայց չկարողացավ: Նա շարունակում
էր պատմել, որ այդ փոսի մեջ օձ նկատեց: Օձ չէր, այլ մի վիշապ էր: Վախից քարացել էր:
Չգիտեր ինչ աներ: Օձը անդադար նայում էր որսորդին: Հետո սկսեց շարժվել դեպի որսորդը:
Նայեց, նայեց, իսկ հետո ամբողջ մարմնով փաթաթվեց նրան: Որսորդը մտածեց, որ օձին իր
մարմնի ջերմությունն էր դուր եկել: Սարսափից դեռ քարացած մնացել էր, բայց հիշեց, եթե
օձին չնեղացնես, նա կբարեկամանա քեզ հետ: Օձը քնեց: Երբ արթնացավ, սկսեց անդադար նայել
որսրոդին: Իսկ հետո ձեռքը լիզեց: Որոսորդը վախվխելով շոյեց օձին: Կեսօրի մոտ, օձը սողաց
փոսից դուրս: Որսրոդը կրկին փորձեց դուրս գալ, բայց չկարողացավ: Մեկ ժամ անց նա ձայն
լսեց: Օձը վերադարձավ մի նապաստակ բերանի մեջ: Որսը գցեց իր դիմաց: Օձը որսորդին հասկացնում
էր, որ կեր այս նապաստակը: Սկզբում մտածեց, եթե չոր խոտերից կրակ անի, որ նապաստակը
խորովի, ապա օձը կարող է ուրիշ բան մտածել: Նա մեկ օր սպասեց, երբ օձը դուրս եկավ փոսից
նա խորովեց նպաստակը: Կեսը նա կերավ, կեսն էլ օձի համար պահեց: Նրա համար օձը երեք
օր միս էր բերում, բայց արդեն ծարավ էր: Օձը տեսնում էր թե որսորդը ինչպես է, լացում:
Նայեց նայեց, ու սողաց դեպի որսրոդը: Պոչից բռնվեցի ու թափով որսորդին դուրս հանեց
այդ փոսից: Ու հասցրեց դեպի գյուղը: Արդեն մեկ ամիս էր անցել: Օձ հավաքողները լսելով
որսորդի պատմությունը գյուղ էին եկել: Նրանք իրենից հարցրեցին օձի տեղը, բայց սկզբում որսրոդը ոչինչ չասեց: Իսկ հետո գումար
առաջարկեցին և որսրոդը գայթակղվեց:
Այդ կենդանուց ամաչում էր: Նա թաքնվեց
թփերի մեջ, որպիսի օձը նրան չտեսնի: Օձին բռնեցին և փակեցին երկաթյա մի վանդակում:
Օձը նկատում է որսորդին, ֆշշցնում ու թքում է որսրոդի երեսին: Դրանից հետո նրա դեմքի
միսը սկսեց փթել ու թափել:
Օձի դեմքը դեռ չի մոռացել: Երևի օձն
էլ նրան է հիշում և մտածում է, որ նա մարդ չէր, նրան գումարի դիմաց ծախեց:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire