Ջրհորի մոտ

Ջրհորի մոտ

Այդ դեպքը կատարվել է Առաջին Համաշխարհայինի ժամանակ: Ավստրալիայի կողմերն էին: Ամբողջ օրը կռվում էին ավստրալացիների հետ, բայց մնում էինք նույն դիրքում: Բացի դրանից շոգ էր, ու բոլորը ահավոր ծարավ: Մի տակառ կա, որի շնորհիվ ամբողջ զորամասի մարդիկ ջուր էին խմում: Հանկարծ մի օր այդ տակառի ջուրը ավարտվեց: Բոլորի բերանները չորացել էր: Ավստրալացիների ու նրանց դիրքերում մի ջրհոր կար: Ծարավ մարդիկ այդ ջրհորին նայում էին այնպես, ինչպես սոված մարդը հացին: Ջորը մոտներս է, բայց մենք այսպես ծարվան ենք, մի զինվոր ասաց: Մի կտրիչ լիներ, որ մեզ համար ջուր բերեր: Մի զինվոր ասեց, թե կատակը մի կողմ, եկեք փորձենք: Թղթերի վրա անուններ գրեցին ու գցեցին գլխարկի մեջ, վիճակ արեցին: Մի զինվորի ընկավ իր անունը: Նա վախենում էր, և մտածում էր, որ այս երկու տարվա մեջ չի մահացել հիմա պետք է ջուր բերելուց մահանա: Բայց նա ոչինչ չասեց, քանի որ չէր ուզում ցուցաբերել իր վախկոտութույունը: Սողեսող գնում էր: Բարձր խոտերով էր շրջապատված տարածքը և մտածեց, որ միգուցե ավստրալացիները չեն տեսնում նրան: Հասավ ջրհորի մոտ: Հանգստացավ, բայց հասկացավ որ ջրհորից ջուր հանելը ավելի բարդ է: Զինվորը միայն իր թաշկինակի մասին էր մտածում: Հանեց, և սկսեց թափ տալ: Ջուր հանեց և նորից թաշկինակը թափ տալով վերադարձավ դիրքեր: Հետ նայեց ու տեսավ, թե ինչպես էին ավստրալացիները ծիծաղում նրա վրա: Մի վեց հոգի խմեց այդ ջուրը և նորից պրծավ: Զինվորին ասեցին, թե էլի գնա: Բայց նա մտածում էր, այս մի անգամը թողեցին, բայց երկրորդ անգամ չեն թողնի: Մեկ անգամ էլ գնացել: Ավստրալացիները նորից նույն ձև վարվեցին: Մեկ էլ նրանք նկատեցին, որ ինչ որ ավստրալացի էր մոտենում իրենց զորամաս: Սպիտակ թաշկինակը թափ տալով և ձեռքին էլ մի աման: Տղերքը խմբով գնացին ջուր բերելու: Ջրհորի մոտ բոլորը խառնվել էին իրար: Ավստրալացիները նրանց հաց էին տալիս, նրաք ծխախոտ էին տալիս: Ընկերացել էին, ավստրալացիները ասում էին «գուդ, գուդ» իսկ մենք «խարաշո, խարաշո»: Վերադարձան դիրքեր: Այդ ամենից հետո էլ չգիտեին ինչպես պատերազմեին իրար հետ: Մտածեցին, եթե դիմացինները տեսած չլինեն, ապա պետք չի կռվել: Եվ հանկարծ լսվեց կրակեք:



Aucun commentaire:

Enregistrer un commentaire