Աբգար թագավոր


Աբգար թագավորի իշխանները Հռոմ էին գնացել: Պատական գործեր ունեին այնտեղ: Այդ գործերը ավարտելուց հետո նրանք գնացին Երուսաղեմ, որ Քրիստոսին տեսնեն: Նրանք տեսան Քրիստոսին և ապշած վերադարձան: Նրանք թագավորին ասում էին, որ Քրիստոսը հրաշքներ է գործում, մահացածներին կյանք է տալիս: Եվ պատմում էին, որ Քրիստոսին հրեաները հալածում էին: Աբգար թագավորը այդ ամենը լսելուց հետո ասաց, որ ինքը կամ Աստվածն է, կամ էլ Աստծո որդին: Սովորական մարդ չի կարող այդպիսի բաներ անի: Աբգարը ասում է, որ ով չընդունի Քրիստոսին, նրան մահ կսպառնա: Հրամայեց դպրիրն կանչել, որովհետև  պետք էր նամակ գրել Քրիստոսին: Դպիրը ներկայացավ Աբգարին, գրիչի և թղթի հետ: Աբգարը դպիրին ասեց որ նամակում գրի, թե`
  -
Ես` Աբգարս ողջունում եմ քեզ և գիտեմ, որ կույրերին կարողանում ես օգնելմ որպեսզի նրանք տեսնեն: Հաշմանդամներին օգնում ես, որ քայլեն, հիվանդություն ունեցողներին բուժում ես: Խնդրում եմ քեզ, որ գաս և ինձ բուժես, Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է:Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի:Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասեց, որ սա Հիսուսի առաքյալն է և նրան ներս թողնեն։Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:Նա ասում էր, որ եթե հավատաս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:Նա հավատացել էր և կատարվել էր
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:






Aucun commentaire:

Enregistrer un commentaire