Մի մարդ երկու որդին ուներ: Մի օր որդիներից
կրտսերը եկավ հոր մոտ ու ասաց, որ արդեն ինքը չափահաս է և ցանկանում է տեսնել աշխարհը,
թող հայրը բաժանի իր ունեցվածքը և տա նրան: Սկզբում հայրը տխուր էր, չէր ցանկանում,
որ իր տղան գնար: Բայց մի օր, կանչեց որդիներին ու իր ունեցվածքը բաժանեց տղաների միջև:
Կրտսեր տղան վերցրեց ամեն ինչ և գնաց ուրիշ երկիր: Ծնողներից հեռու գտնվելով, նրանց
տիրապետության տակ չլինելով, տղան անխնա ծախսում էր իր գումարը խնջույքներում: Արդեն
մի դրամ էլ չուներ, ոչ էլ ինչ-որ արհեստ կամ մասնագիտություն: Տղան նման չէր առաջվա
երիտասարդին: Նրա շորերը պատռված էին, կոշիկներն էլ մաշված: Սրա-նրա տանը բանվորություն էր անում, որ կարողանար գումար հավաքել մի
կտոր հացի համար: Այդ ծանր վիճակը նրան ուշքի բերեց: Տղան սկսեց մտածել, որ նրա հայրը
ամեն ինչ ունի, իսկ ինքը այստեղ սովամահ է լինում: Մտածեց ու որոշեց գնալ հոր մոտ:
Հայրը հեռվից տեսավ որդուն: Վազելով եկավ դեպի նրան ու փաթաթվեց: Հոր աչքերից արցունքներ
էին թափվում: Որդին աղաչեց և ասաց, որ արժանի չի նրա որդին լինելու: Բայց հայրը, չբարկացավ
որդու վրա: Կանչեց ծառաներին և ասաց, որ մաքուր հագուստ ու մույկ բերեն: Ախորից ամենագեր
եզին հանեն ու մորթեն: Ուրախություն էր տանը: Այդ պահին նաև վերադարձավ ավագ որդին:
Այդ ուրախությունը տեսնելով, ծառայից հարցրեց, թե ինչ է պատահել: Իմանալով, որ իր կրտսեր
եղբայրը վերադրաձել է չմտավ ուրախության սրահը: Հայրը տեսավ ավագ որդուն, մոտեցավ նրան:
Տղան հորը ասաց, որ նրա միշտ կատարել է իր հրամանները: Բայց, նրա համար երբեք մի եզ
մոթած չկա, իսկ իր եղբայրը ամբողջովին մատնել է նրա ունեցվածքը: Հայրը պատասխանեց,
որ մի դժգոհի, դրամը ձեռքի կեղտ է, կլվացվի կանցնի: Ուրախ լինենք, որ եղբայրդ տուն
է վերադարձել:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire