Աստղագիտությունը հնագույն գիտություններից է: Գիտնականները բոլոր հնագույն քաղաքակրթություններում
հայտնաբերել են աստղագիտական գործունեության հետքեր: Գիտությունը կապված է տիեզերքի,
երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին:
Շումերները կատարել են երկնքի կանոնավոր դիտումներ և գիտեին աչքին տեսանելի հինգ
մոլորակ: Նաև կազմել են լուսնաարեգակնային օրացույցը դեռ մ.թ.ա երրորդ հազարամյակում:
Աստղագիտությունը Հին Հունաստանում բարձր զարգացման է հասել մ.թ.ա յոթից վեցերրորդ
դարերում:
Որպես հեռավորության չափման միավոր` արեգակնային սահմաններում, ընդուված է մեկ
աստղագիտական միավորը` 1 ա.մ., որը
հավասար է Երկիր Արեգակ միջին հեռավորությանը: Լուսատարի ու պարսեկ միավորներով արտահայտում
են մինչև աստղեր հեռավորությունները: տեսանելի աստղային մեությունը նշանակում ենք «m» տառով: Դա գրվում
է, որպես մեծություն արտահայտող թվի ցուցիչ: Աստղից Երկիր հասնող լուսային էներգիայով
բնութագրվում է տեսանելի աստղային մեծությունը: Առաջին աստղադիտակը ստեղծվել է 1609
թվականին Գալիլեո Գալիլեյի կողմից: Աստղադիտակը օգնում է հայտնաբերել և ուսումնասիրել
երկնային թույլ օբյեկտները, ինչպես նաև խոշորացնում է դրանց պատկերները:
Մարդիկ անզեն աչքով
երևացող աստեղերը մտովի բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունների
թիվը 88-ն է, 60-ը երևում են ՀՀ-ի տարածքից: Որոշ համաստեղություններ
լավ երևում են ձմռանը, մյուսները ` ամռանը, իսկ որոշները ` գարնանը և աշնանը: Խավարածիր
անվանում են Արեգակի անցած ուղին մեկ տարում: Այն անցնում է 12 համաստեղություններով: Համստեղությունների այդ
խումբը կոչվում է Կենդանակերպ (Զոդիակ):
Տիեզերքի ամենահանելուկային
օբյեկտները սև խոռոչներն են: Սև խոռոչների ձգողական դաշտը այնքան ուժեղ է, որ այնտեղից
ոչինիչ չի կարող դուրս գալ, ոչ ճառագայթում, ոչ մասնիկներ, քանի որ բնության մեջ ոչինչ
չի կարող շարժվել լույսի արագությունից մեծ արագությամբ:
Արեգակնային համակարգը
գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում: Հայաստանում ասում են Հարդագողի Ճանապրհ: Ծիր Կաթինն
անզեն աչքով իրարից չտարանջատվող անթիվ աստեղերից բաղկացած համակարգ է: Մեր գալակտիկան
կողից երևում է որպես 100 հազար
լուսատարի տրամագծով ոսպանման մի սավառակ: Եթե այդ սկավառակին նայենք վերևից, ապա կտեսնենք,
որ պարուրաձև է:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire